«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է լայնաշերտ ինտերնետ հասանելիության Hi Line ծառայությանը միանալու ակցիայի երկարաձգման մասին: Մինչև 2010թ-ի դեկտեմբերի 31-ը ներկայացնելով միացման հայտ և կնքելով համապատասխան պայմանագիր` հաճախորդները կազատվեն առաջին ամսվա բաժանորդային վարձից, կստանան անվճար ADSL մոդեմ և Hi Line ծառայության միացումը կիրականացվի անվճար:
Վերջին Հոդվածները
ԱՄՆ-ում մեկնարկել է հակա-Google-յան քարոզչություն
Ամերիկյան Consumer Watchdog ոչ պետական կազմակերպությունը, որը զբաղվում է սպառողների շահերի պաշտպանությամբ, Նյու-Յորքի կենտրոնական փողոցներից մեկում տեղադրել է ծաղրական-մուլտիպլիկացոն տեսահոլովակ, որի հպատակն է` համախմբել սպառողներին և պայքարել ինտերնետային ընկերությունների կողմից ինտերնետ-օգտագործողների անձնական տվյալների հավաքագրման դեմ:
«Արտասովոր» մկնիկ Microsoft-ից. Arc Touch Mouse
Microsoft ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր հերթական նորույթը` համակարգչային նոր, «արտասովոր» տեսքով Arc Touch Mouse-ը: Վերջինս արժեքը կազմում է 69,95 դոլար: Եվ չնայած ներկայումս Arc Touch-ը հասանելի է միայն ամերիկյան սպառողներին և միայն նախնական պատվերով, այս նորարական դիզայնով մկնիկն արդեն արժանացել է աշխարհի տարբեր ծայրերում ապրող ինտերնետ-օգտագործողների համակրանքին:
iPhone 4-ը` ներսից և դրսից
Apple-ը գիտակցում է, որ անհնար է ստեղծել այնպիսի հեռախոս, որը կգոհացնի բոլորին: Այնուամենայնիվ, ընկերությունը միշտ փորձում է ներկայանալ այնպիսի արտադրանքով, որի հանդեպ անտարբեր լինելն ուղղակի անհնար է: Այսպիսի յուրահատուկ արտադրանք է iPhone 4-ը, որը մասին անընդմեջ խոսվում է` վերջինիս պաշտոնական ներկայացման պահից ի վեր:
Նորություններ Apple-ից. iOS 4.1, iPod-ի նոր մոդելներ, Apple iTV, նորացված iTunes 10
Apple ընկերությունը երեկ` սեպտեմբերի 1-ին, իրական ժամանակում հեռարձակվող իր մամուլի ասուլիսին ներկայացել է միաժամանակ մի քանի նորություններով: Միշտ իր նորարարական գաղափարներով առանձնացող Apple-ն այս անգամ ներկայացրել է իր iOS բջջային օպերացիոն համակարգի թարմացված iOS 4.1 տարբերակը, iPad-ի համար նախատեսված iOS 4.2 հարթակը, ամբողջովին թարմացված iPod նվագարկիչները, ինչպես նաև նոր թողարկված iTV սարքը:
Պե՞տք է արդյոք արգելել ծնողներին հետևել իրենց երեխաների օնլայն կյանքին
Այսօր ինտերնետը դարձել է կյանքի անբաժան մասնիկ և աստիճանաբար ներխուժելով գործունեության բոլոր ոլորտներ` հաստատում քայլերով շարունակում է յուրաքանչյուրին` անկախ տարիքից, քաշել իր «ցանցը»: Այս պայմաններում ծնողները, փորձելով իրենց երեխաների հեռու պահել ցանկացած ինտերնետային «փորձանքից», արդեն հետևում են ոչ միայն վերջիններիս իրական, այլև, շատ հաճախ գաղտնի կերպով, նաև վիրտուալ կյանքին:
«ԱրմենՏել»-ը մոդեմը տրամադրում է 0 դրամով
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է USB մոդեմների 0 դրամ սակագնով տրամադրման մասին: Ընկերության հայտարարության համաձայն` առաջարկը վերաբերում է ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր այն բաժանորդներին, ովքեր կկնքեն շարժական ինտերնետի «Գիշերային» և «Անսահմանափակ» սակագնային փաթեթների օգտագործման համապատասխան պայմանագիր:
Որքանո՞վ է իրատեսական ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձեւավորումը 3 տարում
ՀՀ կառավարությունը տարեսկզբին հաստատել էր առաջիկա երեք տարիների համար «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգ ( 2010-2012թթ.)»-ը, որն, ըստ կառավարության բնորոշմամբ, իրենից ներկայացնում է Հայաստանում ինտերնետի եւ էլեկտրոնային ծառայությունների մասսայականացման ինքնատիպ «ճանապարհային քարտեզ»: Այս հայեցակարգի շրջանակներում ՀՀ կառավարությունը նախատեսել է մի շարք ուշադրության արժանի միջոցառումներ, որոնց հետևողական իրականացում, իրոք, կարող է նպաստել մեր երկրի բնակչության շրջանում համակարգչային հագեցվածության մակարդակի բարձրացմանն ու էլեկտրոնային ծառայությունների ներդրմանը:







