Ինտերնետում հայտնվել է Facebook-ի շուրջ 100 մլն օգտագործողների տվյալներով ֆայլ

Կիբերանվտանգության ոլորտի մասնագետ Ռոն Բոուսի (Ron Bowes) նախաձեռնությամբ ինտերնետում հայտնվել են Facebook սոցիալական կայքի շուրջ 100 մլն օգտոգործողների մասին տվյալներ: Այս փաստն, անշուշտ, բարձրացրել է մեծ աղմուկ ինտերնետ-միջավայրում և դարձել քննարկումների շուրջ առարկա, ինչին և, փաստորեն, ձգտում էր Ռոն Բոուսը: Վերջինս իր այս քայլը բնութագրել է որպես անվտանգության հիմնախնդրի նկատմամբ ինտերնետ-օգտագործողների ուշադրությունը գրավելու միակ ուղղակի և արդյունավետ ճանապարհ: Կիբերանվտանգության ոլորտի մասնագետն իր` սոցիալական կայքերում անվտանգության խնդրին նվիրված հետազոտության շրջանակներում օգտագործել է Facebook սոցիալական կայքում գրանցված բոլոր այն ինտերնետ-օգտագործողների անձնական տվյալները, ովքեր անտեսել են անվտանգության խնդիրը և դրա արդյունքնում իրենց անձնական էջը հասանելի դարձրել բոլորին:

Ռոն Բոուսին Ruby ծրագրավորման լեզվով գրված կոդի միջոցով համախմբել և դասակարգել է Facebook-յան տվյալները և PirateBay.com կայքում տեղադրել 2,8 Գբայթ ընդհանուր ծավալով ֆայլ` Facebook-ի 100 մլն օգտագործողների մասին:

Հետաքրքիր մեկ հանգամանք: Ռոն Բոուսի հետազոտությունների գլխավոր նպատակը սկզբնապես եղել է ինտերնետում առավել հաճախ օգտագործվող և տարածված գաղտնաբառերի բացահայտումը:Սակայն հետագայում, երբ կիբերանվտանգության ոլորտի մասնագետը ուսումնասիրել է իր տնօրինության տակ գտնվող տեղեկատվական բազան, հասկացել է, որ այդ տեղեկատվությունը կարելի է օգտագործել նաև անվտանգության խնդիր նկատմամբ ուշադրություն գրավելու նպատակով: Հատկանշական է, որ չնայած Ռոն Բոուսի այս քայլը առավելապես ստացել է բացասական արձագանք, այնուամենայնիվ, ինչպես նշում են մասնագետները, նրա գործողությունները չեն կարող բնորոշվել որպես անօրինական: Այս գործողությունները, ըստ ենթադրության, կարող են ունենալ դրական ազդեցություն` ինտերնետ-օգտագործողներին ստիպելով մի փոքր մտածել` նախքան անձնական տվյալներն ինտերնետում բոլորին հասանելի դարձնելը:

Popularity: 5% [?]

"Բանալի" բառեր: ,