Ներկայացվեց iPhone 4-ը. “ռետինե” Էկրանով
Կալիֆորնիայում`Apple-ի Համաշխարհային Մշակողների Կոնֆերանսում (WWDC), Ստիվ Ջոբսը ընդամենը մի քանի ժամ առաջ ներկայացրեց նոր iPhone 4-ը` նոր iOS 4-ով`բերելով մի շարք նորություններ և զարգացումներ: Այն կարժենա մոտ $600 նախնական առանց պայմանագրի ամերիկյան օպերատորներից որևէ մեկի հետ: Վաճառքը նախատեսվում է սկսել Հունիսի 24-ից ԱՄՆ-ում, Ֆրասիայում, Անգլիայում և Ճապոնիայում:
iPhone 4-ի գլխավոր առանձնահատկություններից են` նոր դիզայն, չափազանց բարձր որակի էկրան, նոր 5Mp-ոց տեսախցիկ և տեսախցիկ նաև դիմային մասում` վիդեո զանգերի համար և, իհարկե, նոր պրոցեսսոր:
Եւ այսպես հիմնական փոփոխություններն են.
Տեխնիկական փոփոխություններ
- Ամենաբարակ սմարթֆոնը աշխահում
- Ապակե “կազմվածք”
- Apple A4 պրոցեսոր
- Երկարացված խոսելաժամանակ (7 ժամ) և ինտերնետի օգտագործում (6 ժամ) 3G-ով
- 10 ժամ վիդեո
- 300 ժամ սպասման ռեժիմում
- 960×640 պիքսել խտությամբ էկրան
- 5 մպ տեսախցիկ` 5x օպտիկական խոշորացմամբ
- 720p @ 30 կադր/վ վիդեո ձայնագրում
- Wi-Fi 802.11 b/g/n
Միանշանակ, ավելի շատ տեղեկություններ կարող եք կարդալ հայտնի լուսաբանող engadget, gizmodo կայքերում ինչպես նաև twitter-ում:
Popularity: 12% [?]















Pingback: 3 օրում Apple-ը վաճառել է 1,7 մլն iPhone 4 | ArmTech.am
Pingback: iPhone 4-ը` ներսից և դրսից | ArmTech.am