«ԱրմենՏել»-ը հայտարարում է Hi Line ծառայությանը միանալու ակցիայի երկարաձգման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է լայնաշերտ ինտերնետ հասանելիության Hi Line ծառայությանը միանալու ակցիայի երկարաձգման մասին: Մինչև 2010թ-ի դեկտեմբերի 31-ը ներկայացնելով միացման հայտ և կնքելով համապատասխան պայմանագիր` հաճախորդները կազատվեն առաջին ամսվա բաժանորդային վարձից, կստանան անվճար ADSL մոդեմ և Hi Line ծառայության միացումը կիրականացվի անվճար: Ակցիայի պայմանների համաձայն միացումից հետո` առաջին 12 ամսվա ընթացքում, անսահմանափակ սակագնային փաթեթից օգտվող հաճախորդները կարող են անցում կատարել ավելի բարձր արագությամբ անսահմանափակ սակագնային փաթեթների: Եթե բաժանորդն օգտվում է մեգաբայթային սակագնային պլաներից, ապա նա կարող է անցնել դեպի անսահմանափակ սակագնային պլան կամ ավելի մեծ լիմիտով փաթեթ:
Hi-Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս սովորական հեռախոսագծով ապահովել ինտերնետ-հասանելիություն: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն տրամադրում է այս ծառայությունը 2007 թ-ից: 2010 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ մատուցվող ծաայության աշխարհագրությունն ընդգրկում է Հայաստանի մարզերի 35 քաղաք:
Popularity: 3% [?]










