ԱՄՆ-ում մեկնարկել է հակա-Google-յան քարոզչություն
Ամերիկյան Consumer Watchdog ոչ պետական կազմակերպությունը, որը զբաղվում է սպառողների շահերի պաշտպանությամբ, Նյու-Յորքի կենտրոնական փողոցներից մեկում տեղադրել է ծաղրական-մուլտիպլիկացոն տեսահոլովակ, որի նպատակն է համախմբել սպառողներին և պայքարել ինտերնետային ընկերությունների կողմից ինտերնետ-օգտագործողների անձնական տվյալների հավաքագրման դեմ: Կազմակերպությունը մտադիր է լուրջ քայլեր ձեռնարկել համապատասխան օրենսդրության ընդունման համար: Հատկանշական է, որ կազմակերպությունն իր համար որպես առաջնային թիրախ ընտրել է Google-ին` իր առաջին տեսահալովակը նվիրելով հենց այս ընկերությանը: Տեսահոլովակի գլխավոր հերոսը Google-ի գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտ է, ով, ըստ էության, առաջարկված անվճար ծառայությունների դիմաց սպառողներից «գողանում է» վերջիններիս անձնական տվյալները: Տեսահոլովակն օրական ցուցադրվելու է 36 անգամ ` անընդմեջ հիշեցնելով սպառողներին Consumer Watchdog կազմակերպության գործունեության մեկնարկի մասին:
Popularity: 3% [?]










