Ասա´ հեռախոսիդ մոդելը, ասեմ ով ես դու
Մեր օրերում բոլորը ունեն բջջային հեռախոս: Մենք այն պահում ենք մեզ մոտ միշտ և ամեն տեղ, օրը 24 ժամ: Այն հադիսանում է ինֆորմացիա ստանալու արագ և շատ հարմար միջոց:
Որքան տարբեր են մարդիկ, այնքան տարբեր են նրանց նախընտրած մոդելները: Բջջայինը կարող է շատ բան ասել մարդու և նրա բնավորության մասին: Nielsen հետազոտական ընկերության ոսումնասիրությունները ցույց են տվել, որ բջջային հեռախոսի տեսակը իրոք կարող է մարդու նկարագրի մի մասը կազմել:
Այսպիսով, ի՞նչ կարող է նշանակել ձեր ”բջջային նախասիրությունը”:
Համարվում է, որ Nokia հեռախոսներ հիմնականում նախընտրում են միջին տարիքի մենեջերները, հավասարակշված, առողջ ապրելակերպի կողմնակից և ընտանեկան հայացքների տեր մարդիկ:
Motorola հեռախոսների սիրահարները մինչև 24 տարեկան, նորաձևությանը հետևող, զվարճանքների սիրահար, ինդիվիդուալիստ, վաճառքի և սպասարկման ոլորտի մասնագետներ են:
Sony Ericsson նախընտրում են նպատակասլաց, հաջողության ձգտող, իրենց գործում պրոֆեսիոնալ երիտասարդ տղամարդիկ:
LG հեռախոսները առավել տարածված են չաշխատող, երեխա խնամող, ներդաշնակության ձգտող մարկանց շրջանակներում:
iPhone նախընտրողները չափազանց ժամանակակից են և կարևորում են առաջադեմ տեխնոլոգիաներին հետևելը, բայց նաև ծույլ են և սիրում են անգործ մնալ և հեռախոսով խաղալ:
Իսկ ահա երիտասարդ, լավ կարիերայի ձգտող և ուրախ կյանք սիրող կանայք նախապատվությունը տալիս են Samsung հեռախոսներին:
Կարևոր է նաև հեռախոսի տեսակը.
- ”Բացովի” (flip phones) հեռախոսներ նախընտրող մարդիկ սիրում են լինել վերահսկողության տակ, զգուշավոր են: Հեռախոսի ընտրությունը պայմանավորվում է նաև նրանով, որ չեն ցանկանում պատահաբար զանգել ինչ-որ մեկին:
- Սովորական հեռախոսներ (bar phones) օգտագործում են հնաոճ, հասարակ կյանք սիրող և ավելորդ գումար ծախսել չսիրող մարդիկ:
- Ուլտրա-բարակ հեռախոսներին (RAZR phones) նախապատվություն տվող մարդիկ ունեն ոճի ուժեղ զգացում: Այս տեսակ հեռախոսի գույնը կապ չունի, RAZR-ը ինքնին նշանակում է ուշադրության կենտրոնում գտվել և ճաշակ թելադրել սիրող մարդ:
- PDA (Personal Digital assistant) հեռախոսներ օգտագործող մարդիկ տեխնոլոգիական նորամուծությունների սիրահար են, շատ պահանջկոտ են և չափազանց կազմակերպված:
Մարդու նկարագիրը կարող է տալ նաև հեռախոսը օգտագործելու ձևը:
- Եթե ձեր հեռախոսն ունի ավտո-պատասխանիչ , ապա դուք շատ հոգատար, ուրախ և հոգով միշտ երիտասարդ անձնավորություն եք:
- Եթե դուք հաճախակի փոխում եք ձեր զանգը, ապա դա նշանակում է, որ դուք սիրում եք տարբերվել և ձեզ չի հուզում, թէ ինչ կասեն ուրիշները:
- Եթե շատ եք սիրում SMS հաղորդագրություններ ուղարկել, ապա դուք շփվող եք, ընկերասեր և սիրում եք ձեր անձի նկատմամբ հետաքրքրություն արթնացնել շրջապատի մոտ:
- Եթե ձեր բջջայինում ներբեռնված է ավելի քան 3 խաղ, ուրեմն դուք չեք սիրում ձանձրանալ և անպայման պետք է մի բանով զբաղվեք:
- Եթե ձեր բջջայինը ունի լավ ֆոտոխցիկ, ապա դուք սրտաբաց եք և սիրում եք անակնկալներ:
- Եթե ձեր հեռախոսը հիմնականում ծառայում է երաժշտություն լսելուն, ուրեմն դուք պարզ և նորաձև անձնավորություն եք:
- Եթե ձեր հեռախոսը ունի փայլփլուն զարդեր, նկարներ կամ լուսային էֆֆեկտներ, ապա դուք 10-25 տարեկան գեղեցիկ սեռի ներկայացուցիչ եք և շատ ”թիթիզ” եք:
- Եթե ձեր հեռախոսը պահում եք պատյանում (чехол), ապա դուք ակտիվ եք, մաքրասեր, բայց նաև մի փոքր անփույթ:
P.S armtech.am-ը պատասխանատվություն չի կրում Nielsen-ի ուսումնասիրությունների արդյունքների համար: Այնպես որ, եթե դուք օգտագործում եք Nokia, բայց գտնում եք, որ չեք համապատասխանում դրա նկարագրին, չարժե միայն այդ պատճառով փոխել հեռախոսը:
Popularity: 18% [?]










