Ինտերնետը Կովկասում – Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
| Արագություն | Ամսական վճար | Ինտերնետի ծավալը |
| 2 Mbit/sec | 11.280 դրամ | 60 Gb |
| 3 Mbit/sec | 13.530 դրամ | 80 Gb |
| 8 Mbit/sec | 15.790 դրամ | 60 Gb |
Վրաստան- բնակչությունը 4.630.000, ինտերնետից օգտվում են մոտ 22.1%-ը 1,024,000մարդ: Ինտերնետի միջինացված արժեքը տարբեր ծառայությունների դիմաց ունի հետևյալ տեսքը.
| Արագություն | Ամսական վճար | Ինտերնետի ծավալը |
| 1 Mbit/sec | 3.350 դրամ | Անսահմանափակ |
| 5 Mbit/sec | 6150 դրամ | Անսահմանափակ |
| 8 Mbit/sec | 9225 դրամ | Անսահմանափակ |
Հայաստան- բնակչությունը 3.083.000, ինտերնետից օգտվում են մոտ 6.2%-ը 191,000 մարդ: Ինտերնետի միջինացված արժեքը տարբեր ծառայությունների դիմաց ունի հետևյալ տեսքը.
| Արագություն | Ամսական վճար | Ինտերնետի ծավալը |
| 128 Kbit/sec | 6000 դրամ | Անսահմանափակ |
| 256 Kbit/sec | 5000-8000 դրամ | Անսահմանափակ |
| 500 Kbit/sec | 6000-12000 դրամ | Անսահմանափակ |
| 1024 Kbit/sec | 8000-15000 դրամ | Անսահմանափակ |
Ինտերնետի ամենատարածված տարբերակը տարածաշրջանում ADSL-ն է: Ինտերնետի հասանելիության մասին դատողություններ անելու համար համեմատենք յուրաքանչյուր երկրում ամենամատչելի անսահմանափակ ինտերնետ ծառայության վճարը նվազագույն աշխատավարձի հետ. Հայաստան` համապատասխանաբար 30.000դրամ և 6.000դրամ/ամիս, Ադրբեջան`30683դրամ և 11.280դրամ/ամիս, Վրաստան` 3854դրամ և 3.350դրամ/րոպե:
Ինտերնետի տարածվածության մասին կարծիք կազմելու համար մեծ դեր է խաղում նաև այն, թե որքան ինտերնետային կայքեր կան տվյալ երկրի լեզվով և որքան է տվյալ երկրում դոմենի նվազագույն գինը:
| Երկիրը | Կայքերի մոտավոր թիվը | Դոմենի նվազագույն գինը |
| Ադրբեջան | 8921 | 9.020 դրամ |
| Վրաստան | 8000 | 6.085 դրամ |
| Հայաստան | 11.000 | 13.200 դրամ |
Նշենք նաև այն, որ 2010 թվականի սկզբում ստեղծված կայքերի թիվը գերազանցում է 206.74մլնը: Համեմատելով երեք երկրների համար թվերը վերը նշված կայքերի ընդհանուր թվի հետ` կնկատենք, որ կազմում են չնչին տոկոս: Ադրբեջանում յուրաքանչյուր ինտերնետ օգտագործողի բաժին է ընկնում 0.0024 կայք, Վրաստանում`0.0088 կայք, Հայաստանում` 0.022 կայք, այն դեպքում երբ համշխարհային ցուցանիշը կազմում է 0.11 կայք: Հետաքրքիր է նաև այն թե ինչպես է փոխվել ինտերնետում գրանցված կայքերի թիվը 1995թվականից մինչև օրս: Այն պատկերված է գրաֆիկում, կապույտ գրաֆիկը ընդհանուր կայքերի թիվն է, իսկ կարմիրը` ակտիվ կայքերի:

Ինտերնետում ամենատարածված լեզուների ցանկը գլխավորում անգլերենը, որը օգտագործում են մոտ 495.8մլն մարդ, երկրորդը` չինարենն է- 407.7մլն մարդ, երրորդը` իսպաներենը- 139.8մլն մարդ, իսկ մեզ այդքան հայտնի ռունետը զբաղեցնում է միայն իններորդ տեղը-45.3մլն մարդ: Իսկ մեր և մեր հարևան երկրները այս ցուցակում նույնիսկ չեն հիշատակվում: Հետևությունները թողնում եմ ձեզ:
Popularity: 10% [?]










