Հայկական ISP-ների առաջին ռեյտինգը (Հունիս ’10). UCOM-ը ամենաարագն է, բայց գոհ են ADC-ից

Հայաստանում ինտերնետի որակի վերաբերյալ կարծիքները բազմաթիվ են, երբեմն նաև իրարամերժ, հատկապես երբ խոսքը վերաբերում է այս կամ այն ինտերնետ պրովայդերի մատուցած ծառայությունների որակին, ինչպես նաև այդ որակի և գնի հարաբերակցությանը: Սակայն, եկեք համաձայնենք, որ Հայաստանում ինտերնետ ծառայությունների վերաբերյալ ինտերնետ-օգտագոծողների կարծիքը համընկնում է մեկ կարևոր հարցի շուրջ` այսօր մեզ մատուցվող ինտերնետ ծառայությունները թե՜  իրենց որակով, և թե՜ սակագնային փաթեթներով դեռևս հեռու են ցանկալի մակարդակից:

Առաջին անգամ Հայաստանում ստեղծվեց  ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունների վարկանիշային աղյուսակ.  նրանց ընդհանուր միջին արագությունների և նաև ըստ օգտագործողների գնահատակնների: Speedtest.am-ը ArmTech-ի հետ միասին իրականցրեց այս բացառիկ նախագիծը տալով Հայաստանյան օգտագործողներին  անկողմնակալ մի վարկանիշ, որը լինելու է ամենամսյա:

Այժմ ներկայացնենք որոշ վիճակագրական տվյալներ Հայաստանի ինտերնետ պրովայդերների վերաբերյալ, որոնք ստացվել են speedtest.am կայքի մոտ 37000 այցելուների ավելի քան 89000 չափումների հիման վրա: Այսպես, ստացված տվյալների համաձայն միայն հունիս ամսվա կտրվածքով Հայաստանում ամենացածր միջին արագություն ունեցող պրովայդերը Infotech-ն է (190.49 կբ/վ), իսկ ամենաբարձր միջին արագություն ունեցողը` Ucom-ը (636.66 կբ/վ): Ընդհանուր առմամբ, բոլոր պրովայդերների միջին արագությունը կազմում է 303.85 կբ/վ: Հատկանշական է, որ Orange-ն իր մատուցած ինտերնետ ծառայությունների միջին արագությամբ 3-րդն է, Beeline-ը` 5-րդը, մինչդեռ Vivacell-ը 12-րդն է:

Հունիս ամսվա արդյունքներով հայաստանյան ինտերնետ պրովայդերների միջին արագությունները` դասակարգված ըստ նվազման կարգի.

  1. Ucom 636.66 կբ/վ
  2. FastNet 450.99 կբ/վ
  3. Orange 345.43 կբ/վ
  4. Cornet 334.15 կբ/վ
  5. Beeline 332.00 կբ/վ
  6. Arminco 297.19 կբ/վ
  7. ADC 287.71 կբ/վ
  8. Radionet 277.30 կբ/վ
  9. Harknet 274.12 կբ/վ
  10. Web 264.32 կբ/վ
  11. Icon 244.09 կբ/վ
  12. Vivacell 233.86 կբ/վ
  13. Infotech 190.49 կբ/վ

Այժմ անդրադառնանք www.speedtest.am կայքում տարբեր ինտերնետ պրովայդերների ծառայություններից օգտվողների` իրենց պրովայդերին տրված գնահատականներին: Պարզվում է, որ ADC ընկերությունը մեծ համակրանք է վայելում իր ծառայություններից օգտվողների մոտ, չնայած արագության մակարդակով գտնվում է միայն 7րդ տեղում: Ընկերությունն ապահովել է հունիս ամսվա ամենաբարձր գնահատականը: Ամենացածր գնահատականին է արժանացել Arminco-ն:  Ընդհանուր առմամբ, բոլոր պրովայդերների միջին գնահատականը կազմում է 3.02:

Ինտերնետ պրովայդերներն` ըստ իրենց հաճախորդների կարծիքների

  1. ADC 3.76
  2. Ucom 3.62
  3. Infotech 3.33
  4. FastNet 3.29
  5. Harknet 3.09
  6. Icon 3.05
  7. Orange 2.95
  8. Web 2.91
  9. Vivacell 2.76
  10. Beeline 2.73
  11. Cornet 2.72
  12. Radionet 2.62
  13. Arminco 2.14

Popularity: 49% [?]

"Բանալի" բառեր: , , , , , , , , ,
  • Mary Margaryan

    Hamadzayn em vor Hayastanum interneti vorak@ ev gin@ bavakanin heru en voch miayn cankali ayl naev bavarar lineluc ,der avelin govazdvum e 7,2 Mbs ,ayninch maximum apahovum e 1,7 Mbs ,ayn el shat hazvadep….(ughaki ahavor e)

  • Icona

    aaaaaa Arminco-n verjin texum e !!!!!! zarmanali chi nranq service chunen

  • error

    Zarmanum em mardakanc tgitutyan vra… Halala site-i stextsoxnerin vor jogel en joxovrdi interneti handem sovatsutyuny, tveri hetevic vazelu kayf@ u provayderneri vra kext brnelu hachuyq@. Dra himan vra el reyting en kazmel, el mtknerov chi ancnum te inchqan anvcharunak u “kpcrac” internet unecoxner kan galis en stex iranc “internet”-i aragutyun@ chapelu hamar. Tenas normal internet aragutyun unecox@ qani angam e ghjacel skbum tenalov “1 – 128″ “256 – 512″ “512 ic avelin” tveri vra vor jogi vortegh click ani.(LOOOL). Shat chisht eq anum, iskakan site-a laynashert interneti aragutyun stugelu hamar. Hayastanum interneti kul'tura-n xotic bardzr chi, tenc el “XOT” mnalov internetic ogtvum en…

  • V Adibekyan

    Indz Ucom@ lriv dzera talis , erg@ kam video qasheluts aragutyun@ 110 kBAYTA , internet@ 1 mgbit
    ginn el 8000 dram…

  • whax

    tenas et ova goh ADC-ic ?????????????????

  • http://www.searchofficespace.com Office Space Rental

    Shat dajan a :(

  • Anahit

    Es ADC-i bazhanord em u shaaaat goh em!!! Bolor im ynkernery, ovqer ogtvel en im tan internetic, anhamber spasum en ADC-i FastClick carayutyany irenc tany.

  • Anet

    Ժամանակին աշխատանքիս վայրում ADC էր, ու իրոք վատը չէր, ճիշտ է, լինում էր, որ ինտերնետ չէր լինում մի քանի ժամով, բայց գոնե երբ զանգում էիր, ճշգրիտ ասում էին ինչքան ժամանակից կլինի, կամ ընդանրապես չի լինի այդ օրը: Բայց հիմնականում ստաբիլ էր:

  • Forester

    Es el em goh, 1 mbit simetric kap unenq officum, 6 amsva mej 2 angam 1-2 jamov korela kap@, mnacac jamanak uxaki artakarg e !

  • Maryamabrahamyan

    amen ingin pox pox pox heriga eli//erevi arten zerov barevelnel eg poxov anelu vor ameninga poxov lini .isk gek mtacum ing e linely mer es xexg gocovrdi vigake hean…zenert yxaki tac texica helnum…

  • User

    Մեկը լինի հարցնի էտ speedtest.am -ը որտե՞ղ ա host արվում…

  • reader

    http://www.armtech.am -jan.. fix the link of 'www.speedtest.am' on your website.. it is invalid..

  • Ashmamyan

    Հարգելիներս,
    ստորև commnet-ներում լավ է նկատված, ճիշտ կլինի նշվի, որտեղ է host արվում speedtest.am կայքը:
    Հաջորդը, արդյոք ճիշտ է համեմատել (երևի թե 40.000 հատ ADSL2+ ) “ԱրմենՏելի” բաժանորդների սպասարկման որակից այդ նույն բաժանորդների գոհունակության մակարդակը, ասենք uCom, FastNet կամ Harknet կազմակերպությունների (երևի թե մինչը 1.000 բաժանորդանոց բանակի) սպասարկման որակի գոհունակության հետ???
    Իմ կարծիքով, վերը նշվածի առումով ճիշտ կլինի օգտագործել հարաբերական մեծություններ (%):
    Միջին արագություններն էլ չափելիս, նորից ճիստ կլինի հաշվի առնել տվյալ ISP-ի բաժանորդների փաթեթների մաքսիմալ արագության և speedtest.am կայքում չափված արագությունների հարաբերությունը (լավագույն արժեքը կլինի 1-ը):

  • armtech

    Reader… please check your connection. I believe it's been valid since been up on the website.

  • Epiloque

    Простите что на русском, но можно по подробней о методах сбора статистики.

  • Sajdfhj

    En vor Arminkon tqela eti norutyun chi, bayc ete esel Ucomi tereri nman harker chmucei 2-rd che arajin@ klinei (chnayac eti jamanaki harca…)

  • Odujur

    indz tvuma iranq der shaaat en spaselu :)

  • Mahmud

    Armenteli ashxatoxnery huzvel en !!!! mi nexveq lav kap tveq vor duq el lavn erevaq :)

  • http://twitter.com/haykazfanyan Haykaz Fanyan

    Հարգելի Ashmamyan, կցանկանայի նշել, որ այստեղ բացարձակապես անհրաժեշտություն չկա վիճակագրական կշռում /ըստ Ձեզ “օգտագործել հարաբերական մեծություններ (%)”/ իրականացնելու, քանի որ վերջնական գնահատականը որոշվում է յուրաքանչյուր պրովայդերի համար առանձին-առանձին,իսկ եթե խնդիր լիներ որոշելու հայաստանյան սպառողների գոհունակությունը պրովայդերներից, միանշանակ, պետք է օգտագործվեր Ձեր առաջարկած մեթոդը…

  • http://www.armtech.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ab%d5%b6%d5%bf%d5%a5%d6%80%d5%b6%d5%a5%d5%bf-%d5%af%d5%a1%d5%ba%d5%ab-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%a1 Հայաստանում ինտերնետ կապի միջին արագությունը 664.30 կբ/վ է | ArmTech.am

    [...] արագության վրա: Այսպես, հուլիս և օգոստոս ամիսներին հունիս ամսվա համեմատությամբ հայաստանյան ինտերնետ պրովայդերների միջին [...]

  • Joker

    Չգիտեմ,թէ էտ ովա էտ կայքը հորինել,բայց ասեմ նման կայքերից “speedtest.am” օգտվում են են մարդիկ,ովքեր մշտական կապի պռոբլեմ ունեն ու չգիտեմ խի armtech-ի ժողովուրդը հիմնվում են նման կայքերից ստացած ինֆորմացիայի վրա….. Վերևի աղյուսակը մեծ հաճույքով հակառակ կշրջեի…Ուրիշ բան եթե համեմատեք որնա էժան,որնա թանկ…ով ինչքան բաժանորդ ունի,քանակից էլա կախված կապի որակը:
    Չեմ ասի ինչ կապից եմ օգտվում,բայց ասեմ մինիմում 1 MBit – մաքսիմում 3.6MBit և նույնիսկ ավել,կախված ինչ կայքերից ես օգտվում “պրովայդերը ստեղ մեղք չունի”……

  • http://www.karapet.info/ KARAPET£

    Վաայ, բիլայն ջան, բալա ջան լավա գոնե վերջին տեղ չես…..

  • Artyom

    UCOM-ի տրամադրած ամենացածր արագությունը 1 մբ/վ-նն է: Այդ ինչպես ստացվեց, որ նրա միջին արագությունը 1 մբ/վ-ից փոքր եղավ:
    Այս արդյունքները իրականությանը չեն համապատասխանում:

  • Abgdez

    ucom@ talis a MINCHEV 1 mb voch te erashxavorvac 1 mb, erashxavorvac aragutyamb 1mb amsekan 250-300 hazar dram arji voch te 8000, dra hamar e 1-ic cacra mijin@.

  • Artyom

    Դու երևի մաթեմատիկայից շատ հեռու մարդ ես:

blog comments powered by Disqus