Հայկական էլեկտրոնային գրադարանների ապագան խոստումնալից է

Վերջին ժամանակներս հայկական ինտերնետ միջավայրում նկատվում է հայ ինտերնետ-օգտագործողին հայալեզու գրականությունը հասանելի դարձնելու բազմաթիվ փորձեր, ինչն, իհարկե, ուրախալի է: Այսօր արդեն կան բազմաթիվ հայկական կայքեր և բլոգներ, որոնք հայ ինտերնետ-օգտագործողի համար կարող են ծառայել որպես տեղեկատվության անփոխարինելի աղբյուր: Եվ այս պայմաններում առավել ողջունելի է այն փաստը, որ հայկական էլեկտրոնային գրադարանների զարգացման գործում իրենց ակտիվ մասնակցությունն ու աջակցությունն են ներկայացնում պետական կառույցները:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է կրթական համակարգում ժամանակակից թվային տեխնոլոգիաների և համացանցի հնարավորությունների կիրառմամբ նոր, արդյունավետ գործիքների ներդրմանը միտված իր որդեգրած քաղաքականություն մասին: Այդ շրջանակում էլ նախարարությունում տեղի է ունեցել էլեկտրոնային ինտերակտիվ «Այբբենարանի» և Սփյուռքի համար նախատեսված համացանցային էլեկտրոնային գրադարանի շնորհանդեսը, որը հնարավոր է դարձել նախարարության և «Տաթև» գիտակրթական համալիրի համագործակցության արդյունքում:

Շնորհակալություն հայտնելով «Տաթև» գիտակրթական համալիրին` աջակցության համար, նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ կայքի (www.dasagirq.am/spyurq, spyurq.dasagirq.am) շահագործումն ունի կարևոր նշանակություն, քանի որ նախարարությունը բազմիցս բարձրաձայնել է, որ կրթության ոլորտում առկա է նոր տեխնոլոգիաների, էլեկտրոնային դասագրքերի և առցանց կրթության, հեռավար ուսուցման և այլ նորարարական մոտեցումների կիրառման անհրաժեշտություն:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ մոտ ապագայում կներկայացվեն սփյուռքահայ ուսուցիչների առցանց էլեկտրոնային վերապատրաստման ուղղությամբ կատարված աշխատանքները` համապատասխան կրթական մոդուլները, էլեկտրոնային բովանդակությունը և մեթոդիկան: Զուգահեռաբար Համաշխարհային Բանկի աջակցությամբ մոտակա երեք տարիների ընթացքում ստեղծվելու է նոր կրթական պլատֆորմ, որը, գործող կրթական պորտալին զուգահեռ, հնարավորություն կընձեռի կրթական նոր որակի ծառայություններ մատուցել ոչ միայն ՀՀ ուսուցիչների և աշակերտների, այլ նաև Սփյուռքի համապատասխան շահառուների համար; Ըստ այդմ, կայքն իրենից կներկայացնի էլեկտրոնային գրադարանի, ուսումնական ձեռնարկների և դասագրքերի, Հայաստանի մասին պատմող ֆիլմերի յուրօրինակ մի շտեմարան: Նախատեսվում է առաջիկայում էապես ընդլայնել գրադարանային ֆոնդը:

Հատկանշական է, որ ինտերնետ միջավայրում հայալեզու գրքերի հասանելիության ապահովման ուղղությամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ոչ միայն պետական մարմիններն, այլև հասարակության տարբեր խնբեր: Այս առումով բավականին մեծ աշխատանք է տարվում նաև Հայկական Էլ. Գրադարան կայքի հիմնադիրների կողմից: Այս կայքն իր ընթերցողին, և հատկապես ուսանողներին, առաջարկում է արդեն իսկ կայքում ներկայացված շուրջ 1620 գրքերի միջոցով ծանոթանալ ինչպես հայալեզու, այնպես էլ օտարալեզու գրականությանը, ինչպես նաև պարունակում է հետաքրքրական այլ նյութեր: Կայքում հայերեն գրականությունը հասանելի դարձնելու նպատակով կայքի հիմնադիրների նախաձեռնությամբ շուրջ 400 գիրք է թվայնացվել: Նշենք, որ կայքում առաջարկվող գրականությունն անվճար է: Եթե Dasagirq.am-ը առաջարկում է դասագրքեր, ապա freebooks.do.am-ը փորձում է հավաքել, թվայնացնել լավագույն Հայերեն գրքերը և հասանելի դարձնել հասարակությանը:

Միանշանակ ինչպես dasagirq.am-ը այնպես էլ freebooks.do.am-ը կարիք ունեն բարելավումների` որպես վեբ կայք, բայց դա կարելի է համարել ժամանակի, ինչպես նաև ֆինանսական միջոցների խնդիր, հատկապես freebooks.do.am-ը, որը ունի աջակցության կարիք հետագա զարգացումն ապահովելու:

Հետաքրքիր է, բայց AmNet-ի, իսկ ավելի կոնկրետ Հայկական կոնտենտի ավելացման ու զարգացման տեմպերը վերջին շրջանում բավական ակտիվացել են, ինչի կարող է նպաստել Բիլայնի վերջին աջակցության ծրագիրը` տրամադրել անվճար ելքային կապուղի/hosting հայալեզու կայքերին:

Վայելեք freebooks.do.am-ի մասին Мир հեռուստաընկերության կողմից պատրաստված տեսանյութը:

Popularity: 38% [?]

"Բանալի" բառեր: , , , ,
  • Գևորգ Ղազարեան

    չեմ կարող այլ բան ասել , բացի Շնորհակալ լինելուց։ Հիրավի ամեն մի այսպիսի post ու հոդված , մեզ ավելի է հասանելի Ձերզնում հասարակությանը ։ Ու եթե քեզ գտնում եմ համացանցի խժ ու բժի մեջ ուրեմն դու արժանի ես դրան ։ Այնպես որ ահավոր մեծ Շնորհակալություն armtech-ին Դուք եք փայլուն աշխատում, ու կարևոր գորժ կտարում։
    «ՀամաՀայկական Էլ. Գրադարան» կայքի հիմնադիրներից՝ Ղազարեան Գևորգ /Վարդանյան Հակոբ /

  • Boy4569

    http://www.biblioteka.am hayastani arajin u amenamets grqeri baza unecox sayt@