Հնդկական մտքի «արտադրության» 35 դոլար արժողությամբ համակարգիչները վաճառքի կներկայացվեն մի քանի ամսից
Առաջիկա ամիսներին Հնդկաստանի ուսանողներին արդեն հասանելի կլինեն անհամեմատ ցածր գներով, բայց միևնույն ժամանակ բազմաֆունկցիոնալ պլանշետ-համակարգիչները: Sakshat անվամբ համակարգիչների մասսայական արտադրությունը մեկնարկել է, և արդեն 2011 թվականի հունվարին այս համակարգիչների առաջին խմբաքանակը` 100 հազար օրինակով, կներկայացվի վաճառքի: Հնդկաստանի կրթության նախարարությունը, որը հետաքրքրված է այս նախագծով, հայտարարել է, որ պլանշետ-համակարգիչները մի քանի ամիս շարունակ կենթարկվեն բազմակողմ փորձարկման և լաբորատոր փորձությունների, և այդ ամբողջ գործընթացը պատվող հաղթահարելու դեպքում կստանան պետական «հովանավություն»: Հնդկաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել խթանել Sakshat համակարգիչների արտադրությունը և պետական պատվերների շրջանակներում գնել շուրջ 1 մլն հնդկական մտքի «արտադրության» պլանշետ-համակարգիչ: Հիշեցնենք, որ առավելապես ուսանողների համար նախատեսված այս պլանշետ-համակարգիչները ներկայացվել էին վերջերս` առաջացնելով հնդիկ ուսանողների շրջանում մեծ ոգևորություն: Այս նոր «հնդկական» համակարգիչները պատճառ էին դարձել նաև լուրջ, երկարատև քննարկումների:
Ինչպես արդեն հայտնի է դարձել` Sakshat պլանշետ-համակարգիչները կունենան սենսորային էկրան, վեբ-տեսախցիկ, Wi-Fi, 3G կապ, կղեկավարվեն ОС Android համակարգով, որը հնարավորություն կտա աշխատել ոչ միայն տեքստերի և գրաֆիկների հետ, այլև օգտվել ինտերնետ-ծառայություններից: Sakshat համակարգիչները կթողարկվեն 3 տարբերակով` 5, 7 և 9 դույմ անկյունագծով, իսկ միջին շուկայական գինը սկզբնական շրջանում կտատանվի 35 դոլարի սահմաններում:
Popularity: 6% [?]










