Նորություններ Apple-ից. iOS 4.1, iPod-ի նոր մոդելներ, Apple iTV, նորացված iTunes 10

Apple ընկերությունը երեկ` սեպտեմբերի 1-ին, իրական ժամանակում հեռարձակվող իր մամուլի ասուլիսին ներկայացել է միաժամանակ մի քանի նորություններով: Միշտ իր նորարարական գաղափարներով առանձնացող Apple-ն այս անգամ ներկայացրել է իր iOS բջջային օպերացիոն համակարգի թարմացված iOS 4.1 տարբերակը, iPad-ի համար նախատեսված iOS 4.2 հարթակը, ամբողջովին թարմացված iPod նվագարկիչները, ինչպես նաև նոր թողարկված iTV սարքը: Այսպես, հրավիրված ասուլիսին Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը ներկայացրել է iPod nano, iPod shuffle և iPod touch նոր նվագարկիչները: Վերջին նշված մոդելներն առանձնանում են իրենց երկու տեսախցիկներով, որոնք, լինելով նվագարկիչների դիմային և հակառակ հատվածներում, հնարավորություն են տալիս իրականացնել ինչպես տեսազանգեր` FaceTime ծառայության միջոցով, այնպես էլ վիդեո-ձայնագրություններ: iPod touch մոդելները կլրացվեն iOS 4.1 ՕՀ-ով: Նշենք, որ Apple-ի նվագարկիչները կհայտնվեն ամերիկյան շուկայում արդեն սեպտեմբերի 6-ից: iPod touch մոդելների գինը կտատանվի 229-399 դոլարի սահմաններում` կախված հիշողությունից (8ԳԲ – 229 դոլար,16 ԳԲ – 299 դոլար, 64 ԳԲ – 399 դոլար): Վեց գունային երանգներով ներկայացող iPod nano նվագարկիչները կարժենան 149 կամ 179 դոլար` համապատասխանաբար 8 ԳԲ և 16 ԳԲ հիշողության համար: Իսկ ամենափոքր iPod shuffle նվագարկիչները կարժենան 49 դոլար (2 ԳԲ): Իր առաջին iPod նվագարկիչը Apple-ը ներկայացրել էր 2001 թվականին, և ինչպես նշել է ասուլիսի շրջանակներում Սթիվ Ջոբսն` այս ժամանակից ի վեր ընկերությունն ամբողջ աշխարհում վաճառել է շուրջ 275 մլն iPod:

Ասուլիսի շրջանակներում ներկայացվել է նաև iOS 4.1-ը: Ըստ ընկերության պարզաբանումների` նոր ՕՀ-ում ուղղված են նախորդ ՕՀ-ի թերությունները և բացթողումները, այդ թվում նաև կարգավորվել է iPhone 3G հեռախոսներում ՕՀ-ի համեմատաբար դանդաղ աշխատելու խնդիրը: iOS 4.1 ՕՀ-ն կներկայանա HDR (High Dynamic Range) -նկարներով և Game Center խաղային հավելվածով: Որպես ևս մեկ նորություն` iOS 4.1 ՕՀ-ով սարքերի միջոցով արդեն հնարավոր կլինի նաև փոխանցել HD-վիդեոհոլովակներ` Wi-Fi ցանցում: Ինչ վերաբերում է հիմնականում iPad-ների համար նախատեսված iOS 4.2-ին, ապա այն հասանելի կլինի միայն նոյեմբեր ամսից: Այս հնարավոր կլինի կիրառել ոչ միայն iPad-ներում, այլև iPhone-ի որոշ մոդելներում: Նշենք, որ Apple-ը iOS 4 ՕՀ-ն ներկայացրել էր այս տարվա հունիս ամսին: Այդ ժամանակ այն վերանվանվել էր iPhone OS:

Այժմ էլ մի փոքր խոսենք հեռուստացույցին կցվող Apple TV սարքի մասին, որը նախատեսված է հեռուստացույցներին կցելու և անլար կապի միջոցով ինտերնետային ռեսուրսներ դիտելու համար: Վերջինս իր չափսերով 5 անգամ փոքր է, քան իր նախորդ տարբերակը, և հագեցած է HDMI և USB համակարգերով, որոնց շնարհիվ հնարավոր կլինի էկրանին միացման դեպքում ստանալ HD- տեսահոլովակներ, նկարներ, ֆիլմեր iTunes ինտերնետ-խանութից, YouTube и Flickr ծառայություններից:

Որպես ավելացում նաև նշենք, որ Apple-ը թողարկել է նաև երաժշտության և հավելվածների iTunes 10 օնլայն-խանութի նոր տարբերակը: Վերջինիս գլխավոր առանձնահատկությունը դարձել է Ping ծառայությունը:Այն երաժշտական սոցիալական ցանց է և թույլ է տալիս ինտեգրել iTunes-ը Twitter-ից և Facebook-ից:

Popularity: 4% [?]

"Բանալի" բառեր: , , , , ,
blog comments powered by Disqus