ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է BlackBerry սմարթֆոնների 3 նոր մոդելներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Emitac Mobile Solutions (EMS) և Research In Motion (RIM) ընկերությունները հայտարարում են BlackBerry® լուծումները Հայաստանում գործարկելու մասին: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հայտարարության համաձայն` նախնական փուլում ընկերությունը ծրագրում է գնորդներին առաջարկել BlackBerry սմարթֆոնների BlackBerry® Bold™ 9700, BlackBerry® Bold™ 9000, BlackBerry® Storm 2™ 9520 մոդելները:

BlackBerry® լուծումները սմարթֆոնի, ծրագրային ապահովման և ծառայությունների համադրություն է, ինչը թույլ է տալիս անլար մուտք գործել էլեկտրոնային փոստ, սոցիալական և այլ կայքէջեր, կատարել զանգեր, ուղարկել հաղորդագրություններ, սմարթֆոնն օգտագործել որպես օրագիր, օգտվել մուլտիմեդիա, ինչպես նաև բիզնեսի և անհատական կարիքների համար նախատեսված բազմաթիվ ծրագրերից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն վայելելու BlackBerry® սմարթֆոնների առավելությունները` արդյունավետ հաղորդակցվելու և անհրաժեշտ տեղեկություններ փոխանակելու նպատակով` անգամ փողոցում գտնվելիս:

BlackBerry Bold 9700 սմարթֆոնը բիզնես պրոֆեսիոնալների և ակտիվ օգտագործողների համար նախատեսված կատարյալ միջոց է: Աշխատանքում այն արդյունավետ է, ֆունկցիոնալ և օժտված է հնարավորություններով, որոնք համատեղելի են 3G HSDPA ցանցերի հետ` ողջ աշխարհում, ունի նոր սերնդի` 624 ՄՀց պրոցեսոր, 256 ՄԲ ֆլեշ-հիշողություն, ներկառուցված GPS և Wi-Fi®, 3.2 ՄՊ լուսանկարչական և տեսախցիկ և բարձր լուծաչափով անգերազանցելի էկրան: BlackBerry Storm2 RIM ընկերության սենսորային էկրանով սմարթֆոնների մրցանակի արժանացած մոդել է: Այն օժտված է մեծ և պայծառ էկրանով, որն օգտագործողներին հնարավորություն է ընձեռում լիարժեք վայելելու բջջային խաղերը, տեսանյութերի դիտումը, լուսանկարները, վեբ կայքերի այցելությունը և շատ ավելին: BlackBerry Storm2 սմարթֆոնը ներկայացնում է նոր սերնդի SurePress™ տեխնոլոգիան` հիմնված սենսորային էկրանին հպմանը արձագանքող համակարգի վրա:

BlackBerry Bold 9000 սմարթֆոնն օժտված է հեռախոսի առաջնակարգ հնարավորություններով` առաջարկելով էլեկտրոնային փոստի և հաղորդագրությունների փոխանակման շուկայում առկա լավագույն լուծումները, ներառելով նաև մուլտիմեդիա լայն հնարավորություններ և թույլ է տալիս հեշտությամբ օգտագործել բիզնեսի և անհատական կարիքների համար նախատեսված բազմաթիվ ծրագրեր: Այս մոդելը նաև համատեղելի է HSDPA բարձր արագություն ապահովող ցանցերի հետ` ողջ աշխարհում, ունի ներկառուցված GPS և Wi-Fi, ինչպես նաև` գունավոր` 480 x 320 չափի, 217 պիկսել` մեկ դյույմում, էկրան, 624 ՄՀց պրոցեսոր, թվային լուսանկարչական և տեսախցիկ և microSD/SDHC հիշողության քարտի բնիկ:

«Անհատական և գործնական օգտագործման համար նախատեսված BlackBerry սմարթֆոններ առաջարկելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է նրան, որ իր բաժանորդներին հասանելի դառնան տեխնոլոգիական նվաճումները: Բջջային ինտերնետի բարձրորակ ծառայությունների տրամադրումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերակայություններից է: Ընկերության` տվյալների փոխանակման վրա հիմնված ծառայությունների հանդեպ աճող պահանջարկը հաշվի առնելով` մենք մեր բաժանորդներին առաջարկում ենք ստանալ առավելագույնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի` երկրում ամենամեծ ծածկույթով 3G ցանցից և RIM ընկերության սմարթֆոնների վերջին մոդելներից»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

EMS ընկերության գործադիր տնօրեն Բաբար Խանն իր հերթին նշել է, որ Հայաստանում BlackBerry սմարթֆոնների առաջարկը EMS-ի համար կարևոր քայլ է, քանի որ այն վկայում է BlackBerry®-ի ներկայացվածության աշխարհագրությունն ընդլայնելու և նոր շուկաներում BlackBerry® լուծումները ներդնելու մեր վճռականության մասին: «BlackBerry® լուծման ներդրման, գործարկման, ինչպես նաև իրականացման փուլում աջակցելու գործում EMS-ի փորձառությունը հնարավորություն է տալիս ՎիվաՍել-ՄՏՍ-ին տրամադրելու առավել որակյալ ծառայություններ` ապահովելով բաժանորդների գոհունակությունը և իր առջև դրված բիզնես նպատակների իրականացումը»,- ավելացրել է EMS ընկերության գործադիր տնօրենը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կորպորատիվ բաժանորդներին առաջարկում է BlackBerry® Enterprise Server ծառայությունը, իսկ ավելի փոքր ընկերություններին և անհատ բաժանորդներին` BlackBerry® Internet Service ծառայությունը:

BlackBerry Enterprise Server-ը նախատեսված է հատկապես այն կազմակերպությունների համար, որոնք ունեն էլեկտրոնային փոստի սեփական սերվեր: BlackBerry Enterprise Server-ը լիովին ինտեգրվում է IBM® Lotus® Domino®, Microsoft® Exchange և Novell® GroupWise® հետ: Այս ծառայության համար կիրառվում է կոդավորման և IT վերահսկման առաջադեմ համակարգ` ապահովելու անվտանգ, էլեկտրոնային փոստի և այլ կորպորատիվ տվյալների ՙpush՚ համակարգով գործող, անլար մուտքի հնարավորություն:

BlackBerry Internet Service-ը նախատեսված է ավելի փոքր ընկերությունների և անհատների համար: Այն թույլ է տալիս մուտք գործել մինչև 10 կորպորատիվ և անձնական էլեկտրոնային փոստարկղեր (այդ թվում` առավել մեծ ժողովրդականություն վայելող ISP էլեկտրոնային փոստի հասցեներ ինչպիսիք են Yahoo! Mail-ը և Google Mail-ը)` մեկ BlackBerry սարքից:

Popularity: 6% [?]

"Բանալի" բառեր: , , ,
blog comments powered by Disqus