10 պարզ միջոց գրավիչ բլոգ ունենալու համար

Բլոգն ինքնադրսևորման յուրահատուկ և ժամանակակից տարբերակ է, որը հնարավորություն է տալիս բլոգերին ցանկակած թեմայով ազատորեն գրել նոթեր և քննարկել այն բոլոր նրանց հետ, ում հետաքրքրել է ներկայացված թեման և ունեն որոշակի առարկություններ, մեկնաբանություններ: Բլոգ այցելելը հնարավորություն է տալիս մարդկանց վիրտուալ շփվելու նրանց հետ, ում չեն ճանաչում, և այն չի ստիպում պարտադիր փոխադարձություն և փոխհամաձայնություն: Բլոգներն առավելապես կրում են հասարակական բնույթ, իսկ կողմնակի ընթերցողն ուղղակիորեն կարող է արտահայտել իր կարծիքը բլոգում: Այսօր բլոգերները ձգտում են որքան հնարավոր է շատ ընթերցողներ համախմբել իրենց շուրջ` բլոգային քննարկումներն առավել ամբողջական դարձնելու նպատակով: Այս առումով, ներկայացվող նյութը օգտակար կլինի բոլոր այն բլոգերների համար, ովքեր ցանկանում են, որ իրենց բլոգի մեկանգամյա այցելուները փոխակերպվեն հավատարիմ ընթերցողների: Եվ այսպես, 10 պարզ միջոց, որոնք կստիպեն Ձեր բլոգ առաջին անգամ այցելողին կրկին վերադառնալ:

  1. Փորձեք լինել օրիգինալ, սա կօգնի տարբերվել և հետաքրքիր լինել ընթերցողի համար: Ոչ սովորական մտքերը և ինքնատիպությունը, սեփական հաստատակամ դիրքորոշումը և ամեն անգամ նոր գրառումը նորովի և յուրովի ներկայանալու պատրաստակամությունը կպարտադրի բլոգ առաջին անգամ այցելող ընթերցողին մեծ հետաքրքրությամբ հետևել բլոգի բոլոր գրառումներին` ամեն անգամ ակնկալելով առավել սուր և օրիգինալ մտքեր:
  2. Մի շեղեք ընթերցողին: Բլոգի պետք է ունենա հստակ, պարզ և տեղեկատվական կառուցվածք, իսկ գովազդները և տարբեր հղումները պետք է լինեն սահմանափակ: Հակառակ դեպքում, անհնարին է դառնում բլոգ այցելողի ազատ ընթերցելու հնարավորությունը:
  3. Կարևորեք ընթերցողի ակնկալիքները: Այն բլոգերն, ով առավելապես անդրադառնում է ընթերցողին հուզող հարցերին և միշտ գերադասում է ուշադրության կենտրոնում պահել իր ընթերցողին և ոչ թե միայն սեփական անձն ու իր դիրքորոշումը, անկասկած, կարող է իր շուրջը համախմբել ընթերցողների հավատարիմ բանակ: Խնամքով վերաբերեք Ձեր ընթերցողին և փորձեք ցանկացած հարցի շուրջ ներկայացնել ընթերցողի համար արժեքավոր առաջարկություններ:
  4. Փորձեք գրավել ընթերցողին Ձեր անմիջականությամբ: Բլոգում գրված նոթերը պետք է հետաքրքիր լինեն ընթերցողին, ինչը ենթադրում է գրելաոճի պարզություն և հստակություն: Ասելիքն այս դեպքում պետք է ներկայացվի առանց որևէ ճնշման:
  5. Կառավարեք Ձեր բլոգային ժամանակն արդյունավետ: Բլոգում հոդվածների և նոթերի թարմացումների ժամանակացույցը պետք է ինչ-որ առումով ընթերցողի համար արհեստական ժամացույցի դեր կատարի, իսկ հստակ ժամանակացույցն, անկասկած, կապահովի ընթերցողների պարբերաբար այցելություններ:
  6. Առաջակեք ընթերցողին պարզ բաժանորդագրություն: Բլոգի այցելությունների քանակն ուղղակիորեն կապված է նաև ընթերցողների բաժանորդագրության հետ, հետևապես ցանկալի է առաջարկել ընթերցողին բաժանորդագրության պարզ եղանակ` էլեկտրոնային փոստի եւ RSS-ի միջոցով:
  7. Փորձեք ներկայանալ որպես անհատականություն: Բլոգ այցելողներին շատ հաճախ հետաքրքրում են ոչ այնքան ֆինանսատնտեսական և քաղաքական տարբեր խնդիրների քնարկումները, որքան բլոգերի կյանքի որոշակի պատմություններ` որտեղ բլոգերն է իր խնդիրներով: Հետաքրքիր է այն գրառումը, որտեղ առաջնային է մարդկային գործոնը:
  8. Ստեղծեք հաղորդակցության յուրահատուկ կամուրջ Ձեր ընթերցողների հետ: Այս առումով, կարելի է ուղղակիորեն էլ. նամակներ ուղարկել` շնորհակալություն հայտնելով բաժանորդագրության կամ, ասենք, մեկնաբանություն թողնելու համար: Կարևոր է հիշել, որ պարբերաբար հաղորդակցությունը ընթերցողների հետ ստիպում է վերջիններս դառնալ Ձեր մշտական ընթերցողը:
  9. Եղեք նորարար և քննարկեք արդիական հարցեր: Սեփական գրառումների միջոցով նոր գաղափարների առաջադրումը և ժամանակակից փաստերով ներկայանալը ստիպում է ընթերցողին միշտ հետաքրքրությամբ հետևել բլոգի թարմացումներին:
  10. Փորձեք ձեր հոդվածը ներկայացնել հետաքրքիր և, երբեմն նաև, զվարճալի ձևով: Նման մոտեցումը կստիպի ընթերցողին մեծ հետաքրքրությամբ կարդալ նոթը մինչև վերջ:

Աղբյուր` Techperk

Popularity: 6% [?]

"Բանալի" բառեր: , ,
  • initiaty

    կարևոր բաներ կային միանշանակ ։

blog comments powered by Disqus