Բաժին: "News"

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրին հատկացվեց 1 մլրդ դրամ

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրին հատկացվել է 1 մլրդ դրամ: Նման որոշում է ընդունվել այսօր` հունվարի 20-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի շրջանակներում:

կարդալ ավելին

Apple-ը գերազանցել է ինքն իրեն` սահմանելով ևս մեկ ռեկորդ

Apple-ը գերազանցել է ինքն իրեն: Ընկերությունը սահմանել է ևս մեկ ռեկորդ: Այսպես, iPad-ն իր վաճառքի ծավալներով ճանաչվել է պատմության մեջ ամենահաջող և արագ վաճառվող երբեմնի արտադրանքը: Շուկայում հայտնվելու առաջին երեք ամիսներին iPad մինի-համակարգիչները վաճառվել են 4.5 մլն օրինակով` այսպիսով գեազանցելով Apple-յան ևս մեկ ռեկորդ, որը սահմանել էր iPhone-ը:

կարդալ ավելին

iPad-ին սպասվում է լուրջ մրցակցություն. RIM-ը ներկայացնում է իր BlackPad-ը

Կանադական Research In Motion (RIM) ընկերությունը, որն առավել հայտնի է իր BlackBerry® անլար պլատֆորմով, պատրաստվում է արդեն հաջորդ շաբաթ լուրջ մրցակցության հայտ ներկայացնել iPad պլանշետ-համակարգիչներին:

կարդալ ավելին

Համակարգչային վերապատրաստման կենտրոն`Ոստիկանության ակադեմիայում

Այսօր` սեպտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության ակադեմիայում բացվեց համակարգչային վերապատրաստման կենտրոն: Կենտրոնի ստեղծումը նախաձեռնվել է ՄԱԶԾ «Թրաֆիքինգի դեմ պայքար. օժանդակություն կարողությունների զարգացմանը և աջակցություն զոհերին» ծրագրի շրջանակներում և ուղղված է օժանդակելու ՀՀ ոստիկանության ղեկավարությանն` էլ ավելի բարելավել ուսումնական գործընթացի որակը և ներմուծել ժամանակակից տեխնոլոգիաներ` կազմակերպված հանցավորությանը և քրեական այլ գործողություններին հակազդելու համար:

կարդալ ավելին

Շուտով LG-ն հնարավորություն կտա կարդալ էլեկտրոնային գրքերը նորովի

Ներկայումս էլեկտրոնային ռիդեռների (ռիդեռը էլեկտրոնային գրքեր կարդալու համար նախատեսված սարքավորումն է) շուկայում իսկական պատերազմ է:  Յուրաքանչյուր ընկերություն, որը որևէ կապ ունի էլէկտրոնային սարքավորումների արտադրության հետ, արդեն արտադրել կամ պատրաստվում է արտադրել ինֆորմացիոն ռիդեռներ: Սակայն այս մեծ բազմազանության մեջ չկան այնպիսինները, որոնք բացարձակապես տարբերվում են մյուսներից: Հավանաբար այս ամեն ինչում շուտով իր վերջակետը կդնի LG ընկերությունը, [...]

կարդալ ավելին

Մկնիկ ՀԱՏՈւԿ գրպանի և պայուսակի համար` Defender Impulse 455 Nano

Defender ընկերություն, ով համարվում է համակարգչային աքսեսուարների շուկայի առաջատարներից մեկը, ներկայացնում է անլար համակարգչային մկնիկ` Defender Impulse 455 Nano անվանմամբ: Նորույթը թողարկվել է մինիմիլիզացման դիզայնին համապատասխան և հիանալի տեղավորվում է կանացի փոքրիկ պայուսակներում և տղամարդու տաբատների նեղ գրպաններում: Impulse 455 Nano-ի չափսերը իսկապես համեստ են, բարձրությունը ընդամենը 2 սմ, քաշը` 47 գրամ: Մկնիկի կորպուսը ունի [...]

կարդալ ավելին

Տրոյան ծրագիրը դարձել է ավիավթարի պատճառ

Հետազոտական հանձնաժողովի երկարատև աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 2 տարի առաջ տեղի ունեցած խոշոր ավիավթարի պատճառներից մեկը եղել է տրոյան ծրագիր: 154 մարդկանց կայք խլած վթարը հնարավոր չի եղել կանխել այն պատճառով, որ տեխնիկական անսարքությունների վերաբերյալ հաղորդագրություններ ուղարկող համակարգչի աշխատանքը, տրոյան ծրագրի վիրուսային ազդեցությամբ պայմանավորված, սահմանափակվել է:

կարդալ ավելին

Այսուհետ Կասպերսկին կհսկի Ձեր մուտքը Facebook կամ ICQ

Այսօրվանից Ռուսաստանի Դաշնությունում վաճառքի է հանվել Կասպերսկի հակավիրուսի նոր վերսիաները` Կասպերսկի հակավիրուս-2011 և Kaspersky Internet Security 2011: Համեմատության համար նշենք, որ նոր վերսիաներից օգտվողների թիվն արդեն հասնում է 25-30 միլիոնի ամբողջ աշխարհում: Կասպերսկի հակավիրուսի 2011 տարբերակում ավելի է բարելավված այսպես կոչված “Ծնողական վերահսկողություն” ֆունկցիան:

կարդալ ավելին

Վերաբացվել է նորացված Freenet.am-ը

Շատերը մեր կարդացողներից երևի նույնիսկ չհիշեն, թե ինչ դեր ուներ Freenet-ը հայկական ինտերնետի համար, երբ տասնյակ փորձերից հետո վերջապես լսվում էր բաղձալի խշշոցը ու մենք բացում էինք Yahoo:

կարդալ ավելին

France Telecom-ը կառաջարկի Apple iPad-ը իր հաճախորդներին

Orange Armenia-ի մայր ընկերությունը` France Telecom-ը կդառնա առաջին Եվրոպական օպերատորը, որ կառաջարկի Apple iPad-ը

կարդալ ավելին