Ներդրվել է էլեկտրոնային լիցենզավորման համակարգ
ՀՀ կառավարությունն այսօր հայտարարել է ապրանքների եւ ծառայությունների էլեկտրոնային լիցենզավորման համակարգի ներդրման մասին: Ինչպես այսօր հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում տեղեկացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, այսուհետ www.e-gov.am/licenses կայքում բոլոր ցանկացողները կարող են հայտ ներկայացնել համապատասխան նախարարություն` իրենց գործունեության լիցենզավորման նպատակով:









