«ԱրմենՏել»-ը մոդեմը տրամադրում է 0 դրամով
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է USB մոդեմների 0 դրամ սակագնով տրամադրման մասին: Ընկերության հայտարարության համաձայն` առաջարկը վերաբերում է ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր այն բաժանորդներին, ովքեր կկնքեն շարժական ինտերնետի «Գիշերային» և «Անսահմանափակ» սակագնային փաթեթների օգտագործման համապատասխան պայմանագիր:









