Google-ը խփել է ֆուտբոլի աշխարհի առաջնության իր գոոոո~լը
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին մնացել է ընդամենը 3 օր: Բնականաբար Google-ը չէր կարող անտարբեր մնալ այս մեե~ծ իրադարձության նկատմամբ:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին մնացել է ընդամենը 3 օր: Բնականաբար Google-ը չէր կարող անտարբեր մնալ այս մեե~ծ իրադարձության նկատմամբ:
Google-ը միշտ հայտնի է եղել իր ”անբիծ և մաքուր” homepage-ով. մեկ որոնման տող, երկու կոճակ և մի քանի բառ: Եթե Bing -ում ամեն օր կարելի է տեսնել մի նոր գեղեցիկ ֆոն, ապա Google-ը միշտ հավատարիմ է մնացել իր դասական տեսքին: Սակայն շտապում եմ տեղեկացնել, որ Google-ը նույնպես չդիմացավ գայթակղությանը, և այսօրվանից յուրաքանչյուր ոք կարող է իր նախընտրած նկարը դարձնել Google-ի ֆոն:
Google-ի հետազոտությունները ցույց են տվել, որ շատ մարդիկ ավելի հարմար են գտնում որևէ բան փնտրել իրենց սեփական լեզվով, չնայած հանդիպում են բարդությունների և դրա համար կա արդեն վիրտուալ ստեղնաշար – այնպես որ, փնտրենք հայերեն!