«Բիլայն»-ը խրախուսում է հայերեն կոնտենտ ստեղծողներին, տրամադում` անվճար հոսթինգ
Հայաստանում ազգային կոնտենտի զարգացումը խթանելու նպատակով «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) բոլոր հետաքրքրված անձանց և կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում տեղադրել ինտերնետ ցանցում իրենց վեբ կայքերը: Ընկերության հայտարարության համաձայն` վեբ ռեսուրսների սեփականատերերը կարող են օգտվել ընդլայնված ելքային ADSL կապուղուց, ինչպես նաև հնարավորություն ունեն տեղեկատվություն տարածել իրենց կայքէջերի վերաբերյալ ինտերնետում:









