Բաժին: "Beeline"

«ԱրմենՏել»-ը կվաճառի բրենդավորված հեռախոսներ` 1 դրամով

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է 1 դրամով ZTE-G S319 և ZTE-G S315 բրենդավորված հեռախոսների վաճառքի մեկնարկի մասին: Առաջարկից կարող են օգտվել այն հաճախորդներն, ովքեր ձեռք կբերեն «Քեզ համար Էքսկլյուզիվ» կամ մարզային կանխավճարային սակագնային փաթեթ` 3000 դրամով հաշիվը լիցքավորելու դեպքում:

կարդալ ավելին

ԱրմենՏելը 70%-ով նվազեցրել է շարժական ինտերնետի սակագինը

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է բջջային հեռախոսակապի իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար շարժական ինտերնետի սակագնի նվազեցման մասին «Ինտերնետ բոլորի համար» ծառայության շրջանակում: Փոխանցված/ստացված տվյալների մեկ մեգաբայթի սակագինը 90 դրամ է նախքան 150 դրամի փոխարեն:

կարդալ ավելին

«ԱրմենՏել»-ը մոլորեցրել է սպառողներին և տուգանվել` 500 հազար դրամի չափով

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) սեպտեմբերի 22-ի հերթական նիստում Հանձնաժողովը որոշեց անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոց կիրառել «ԱրմենՏել» ՓԲԸ նկատմամբ:

կարդալ ավելին

«ԱրմենՏել»-ը գործարկել է ինտերնետ կապի արագության թեսթավորման օնլայն ծառայություն

Ծառայությունը գործարկվել է տվյալների փոխանցման արագությունը թեսթավորելու բնագավառում համաշխարհային առաջատար հանդիսացող Ookla (www.ookla.com) ռեսուրսի տեխնոլոգիաների հիման վրա: «Այս կայքէջի գործարկումը թույլ կտա մեր բաժանորդներին միասնական օպերատորի ցանցում միացման արագության վերաբերյալ անկողմնակալ տեղեկատվություն ստանալ:

կարդալ ավելին

«ԱրմենՏել»-ն առաջարկում է նոր՝ «Beeline Bonus» ծրագիրը

ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) իր բջջային կապի բաժանորդներին առաջարկում է հավաքել բոնուսային միավորներ «Beeline Bonus» ծրագրի շրջանակում: Ֆիզիկական անձ հանդիսացող բջջային կապի բաժանորդները կուտակված միավորները կարող են փոխանակել գեղեցիկ համարներով (ոսկի, արծաթ կամ բրոնզ), կամ Beeline ցանցի ներսում անվճար րոպեներով և կարճ հաղորդագրություններով:

կարդալ ավելին

BiLine-ը նորից դատի է տալիս Beeline-ին

Հայկական Bi Line IT ընկերությունը, որն արդեն մի քանի տարի է, ինչ պայքարում է Հայաստանում Bi Line ապրանքային նշանի տակ ծառայություններ մատուցելու և այդ ապրանքային նշանով պաշտոնապես ներկայանալու իր իրավունքի պաշտպանության համար, պատրաստվում է դատական գործընթացի` Ռուսաստանում բջջային կապի առաջատար օպերատոր «Վիմպելկոմ» (ապրանքային նշանը Beeline) ընկերության դեմ:

կարդալ ավելին

«ԱրմենՏել»-ը մոլորության մեջ է գցել բաժանորդներին

Բջջային կապի օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը նախազգուշացում է ստացել` ներկայացնել գովազդում իր ծառայությունների մասին ամբողջական տեղեկատվություն: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել «ԱրմենՏելի» նկատմամբ: Համապատասխան հայտարարության համաձայն` գովազդի ոլորտում ընկերության որոշ քայլեր հանձնաժողովը համարել է բաժանորդներին թյուրմացության մեջ գցելու փորձ և անբարեխիղճ մրցակցության դրսևորում:

կարդալ ավելին

Beeline-ն առաջարկում է մատչելի ինտերնետ Հայաստանի բոլոր կրթական հաստատություններին

ՀՀ տարածքում, որտեղ հասանելի է Hi-Line ծառայությունը, արտոնյալ պայմաններով լայնամասշտաբ ինտերնետ ծառայություններ կմատուցվեն կրթական բոլոր հաստատություններին` ԲՈՒՀ-երին, դպրոցներին և ուսումնարեներին: «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքային նշանը` Beeline) հայտարարում է «Ինտերնետ Հայաստանի կրթական հաստատություններին» լայնամասշտաբ ծրագրի մեկնարկի մասին:

կարդալ ավելին

«ԱրմենՏել»-ը խորհուրդ է տալիս չօգտվել ինտերնետի dial-up տեխնոլոգիայից

«ԱրմենՏել»-ը (ապրանքանիշը Beeline) խորհուրդ է տալիս իր բաժանորդներին ինտերնետի dial-up տեխնոլոգիայի փոխարեն օգտվել ինտերնետ կապի այլ տեսակներից: Լրագրողների հետ կայացած հանդիպման շրջանակներում ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կիմկոն նշել է, որ dial-up տեխնոլոգիայով գործող վիրուսային ծրագրերը վտանգավոր են, վնաս են հասցնում համակարգչին, ավտոմատ զանգեր են կատարում, ինչի արդյունքում ամսվա վերջում բաժանորդը հեռախոսավարձի հսկայական պարտքեր է կուտակում, որն ըներությունը հնարավորության դեպքում «ներում է»:

կարդալ ավելին

«Բիլայն»-ը խրախուսում է հայերեն կոնտենտ ստեղծողներին, տրամադում` անվճար հոսթինգ

Հայաստանում ազգային կոնտենտի զարգացումը խթանելու նպատակով «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) բոլոր հետաքրքրված անձանց և կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում տեղադրել ինտերնետ ցանցում իրենց վեբ կայքերը: Ընկերության հայտարարության համաձայն` վեբ ռեսուրսների սեփականատերերը կարող են օգտվել ընդլայնված ելքային ADSL կապուղուց, ինչպես նաև հնարավորություն ունեն տեղեկատվություն տարածել իրենց կայքէջերի վերաբերյալ ինտերնետում:

կարդալ ավելին