ArmTech.am

Ամփոփ ArmTech. Շաբաթվա առավել ուշագրավ նորությունները
Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան ՏՀՏ ոլորտում և ինտերնետ-միջավայրում տեղի են ունեցել ուշագրավ մի շարք իրադարձություններ: Նախ անդրադառնանք միջազգային նորություններին: Այսպես, նախորդ շաբաթը մեկնարկեց Արժույթի Միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) համակարգչային համակարգի վրա հակերային հարձակման շուրջ խոսակցություններով: Ինչպես փաստեցին ամերիկյան լրատվամիջոցները` հիմք ընդունելով ԱՄՀ որոշ ներկայացուցիչների ոչ պաշտոնական հայտարարությունները` այս կառույցի համակարգիչների նկատմամբ իրականացված հակերային հարձակման արդյունքում կորել է ընդհանուր էլ. փոստում պահվող ողջ տեղեկատվությունը, ինչպես նաև այլ «գաղտնի» փաստաթղթեր: Հետաքրքիր է, որ նախորդ մեկ շաբաթն իր բնույթով «հակերային» էր: Լրատվամիջոցներում և սոցիալական կայքերում անցյալ շաբաթ առավել շատ քննարկված ՏՏ ոլորտի նորություններից են նաև ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Գործակալության պաշտոնական կայքի վրա կատարված հակերային հարձակումը և Citigroup բանկային խմբի շուրջ 360 հազար հաճախորդների տվյալների «կորուստի» փաստը:

Նախորդ շաբաթը կարևորվեց նաև համաշխարհային ՏՏ ոլորտում մի քանի տարի առաջ ծագած «մեծ» վեճի լուծմամբ: Այսպես, Nokia-ն և Apple-ը երկկողմ բանակցությունների արդյունքում եկան համաձայնության` արտոնագրերի օգտագործման հարցի շուրջ: Ըստ համաձայնագրի` Apple-ը Nokia-ին նախ կվճարի միանվագ փոխհատուցում և այնուհետև, առաջիկա երեք տարիների ընթացքում, կփոխանցի գումարներ` Nokia ընկերության արտոնագրերի օգտագործման համար:

Անցյալ շաբաթ հետաքրքիր վերլուծություն ներակայացրեց Nomura Securities ընկերությունը` իր կանխատեսումներում ակնկալելով Nokia-ի իշխանության «փլուզում»: Ըստ այս ընկերության վերլուծաբանների սպասումների` 2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով ֆիննական Nokia-ն, որը դեռևս 1996 թվականին «ստեղծեց ու զարգացրեց» սմարթֆոնների շուկան, վերջնականապես կզիջի իր դիրքերը որպես սմարթֆոնների համաշխարհային շուկայի առաջատար` ճանապարհ բացելով Samsung Electronics և Apple ընկերությունների համար: Նշենք նաև, որ անցյալ շաբաթ պարզ դարձավ, որ Oracle-ը հերթական դատական հայցն է ներկայացրել Google-ի դեմ` վերջինիցս պահանջելով իր արտոնագրերի անօրինական օգտագործման համար վճարել «միլիարդավոր դոլարներ»:

Այժմ անցում կատարենք հայաստանյան նորություններին: Այսպես, անցյալ շաբաթ Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան և «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարեցին Հայաստանի Կիբեռխաղերի 5-րդ բաց առաջնության մեկնարկի մասին (այս առաջնությունը հանդիսանում է միջազգային WCG (WorldCyberGames) համակարգչային և վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի Հայաստանյան նախընտրական փուլ): Միևնույն ժամանակ, անցյալ շաբաթ ամփոփվեցին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության նախաձեռնած «ԲԱՑ ԽԱՂ» համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության արդյունքները (առաաջնության 4 փուլերի արդյունքում ժյուրին գնահատեց մասնակից խաղերն ըստ 7 անվանակարգերի` Լավագույն խաղ, Սցենար, Կերպար, Դիզայն, Անիմացիա, Նորարարություն և Լավագույն շարժական հավելված-խաղ):

Հատկանշական է, որ անցյալ շաբաթը ՀՀ ինտերնետ միջավայրի համար կարևորվեց Երևանի քաղաքային տրանսպորտի հինգ ավտոբուսների ուղևորներին անվճար Wi-Fi ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրմամբ: Երևանի քաղաքապետարանի և Orange-ի մեկնարկած պիլոտային նախագծի շրջանակներում հիմնականում ուսանողների երթևեկը ապահովող հինգ երթուղիները (16, 15, 22, 3 և 28) սպասարկող ավտուբուսներում տեղադրվել են Orange MyFi 3G/Wi-Fi մոդեմներ, որոնք ստեղծում են շարժական Wi-Fi տարածք և հնարավորություն են տալիս միաժամանակ ցանցին միացնել հինգ սարք` սմարթֆոն, նեթբուք, պլանշետ և այլն:

Անցյալ շաբաթ «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարեց Հայաստանի մարզերում Hi-Line “Մեգա ամառ” ակցիայի մեկնարկի և Հայաստանի 3G ցանցի ընդլայնման մասին, իսկ ՀՀ բջջային կապի երրորդ օպերատորը` Orange-ը, տեղեկացրեց, որ Orange Care-ի շրջանակներում Orange-ը հարստացրել է հեռախոսների և նոթբուքների համար նախատեսված աքսեսուարների հավաքածուն:

Նշենք նաև, որ անցյալ շաբաթ ՀՀ կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ ներկայումս Հայաստանում 5 հազարից ավելի ընկերություններ օգտվում են էլեկտրոնային ստորագրությունից:

Հայտնի են դարձել ԲԱՑ ԽԱՂ համակարգչային խաղերի հաղթողների անունները
Այսօր ավարտվեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության նախաձեռնած «ԲԱՑ ԽԱՂ» համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որն անցկացվում էր առաջին անգամ: Առաջնության 4 փուլերի արդյունքում ժյուրին գնահատեց մասնակից խաղերն ըստ 7 անվանակարգերի` Լավագույն խաղ, Սցենար, Կերպար, Դիզայն, Անիմացիա, Նորարարություն և Լավագույն շարժական հավելված-խաղ, իսկ մրցանակաբաշխության օրը Orange-ի Հյուսիսային պողոտայում գտնվող գլխավոր խանութի ստորին հարկում ամբողջ օրն անցկացված ցուցահանդեսի այցելուների քվեարկության արդյունքներով նաև ընտրվեց ամենաշատ ժողովրդականություն վայելող խաղը: Ցուցադրվեցին ոչ միայն մասնակիցների մշակած խաղերը, այլ նաև համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող այլ ստուդիաներ ու արտադրողներ:

«Լավագույն խաղ» անվանակարգում, որն առաջնության գլխավոր մրցանակն էր, հաղթող ճանաչվեց Green Circle թիմի մշակած «Անի» խաղը, որը եռաչափ խաղ է (3D shooter): Խաղի գործողությունները տեղի են ունենում Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկում` Անիում:

Լավագույն դիզայնի համար պարգևատրվեց Ռուզաննա Ասրյանը « Սասունցի Դավիթ» խաղի ինչպես կերպարների, այնպես էլ միջավայրի ձևավորման և դիզայնի համար:

«Լավագույն շարժական հավելված-խաղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Vaspurik թիմը: Խաղը, որի հերոսը նույնպես կոչվում է Vaspurik, հիշեցնում է հանրահայտ Mario խաղը, սակայն մշակված է Android օպերացիոն համակարգի համար:

«Լավագույն սցենար» անվանակարգը կիսեցին Վիկտորյա Հարությունյանի մշակած “Viking” խաղը, LeMaLuSp թիմի “LeMaLuSp” խաղը  և Event Horizon թիմի մշակած “Thief- The Apprentice” խաղը:

«Լավագույն նորարարություն», «Լավագույն անիմացիա» և «Լավագույն կերպար» անվանակարգերում ժյուրին որոշում կայացրեց այս տարի մրցանակներ չհանձնել: Սակայն, նկատի ունենալով, որ մասնակիցներից BOYAJYAN BROTHERS թիմը և Վանիկ Մկրտչյանը առաջնության սկզբից ցույց են տվել մեծ խանդավառություն և ակնհայտորեն բարելավել են ինչպես իրենց գիտելիքները, այնպես էլ խաղի նախագծման  ու զարգացման հմտությունները, ժյուրին որոշեց հատուկ խրախուսական մրցանակներ հանձնել նրանց արձանագրած առաջընթացի համար:

Ցուցահանդեսի այցելուների քվեարկության արդյունքներով ամենաշատ ձայները հավաքեց LeMaLuSk դպրոցականների թիմը Երևանի Ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցից:

«Այսօր մենք և ցուցահանդեսի բոլոր այցելուները բացահայտեցինք մի շատ կարևոր բան. Հայաստանում կան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, կա մեծ ներուժ ու ստեղծագործական միտք, իսկ նրանց բոլորին պետք է պարզապես խրախուսել: Մենք հրաշալի կատարումներով նախագծեր տեսանք, որոնք արդեն ամբողջովին պատրաստ են և կարող են շուկա մտնել: Կարծում եմ` լավն է եզրափակիչ փուլ անցած միակ շարժական հավելված-խաղը: Ողջունում ենք բոլոր մասնակիցներին, քանի որ բոլոր այցելուներն էլ մեծ բավականություն ստացան», –  ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Եթե անկեղծ լինեմ, այս գաղափարը հղանալիս չէինք սպասում, որ այսպիսի արդյունքներ կունենանք: Ինչպես մասնակիցների քանակը, այնպես էլ ներկայացված նախագծերի որակը գերազանցեցին մեր բոլոր ակնկալիքները: Այն զարգացումը, որ մենք նկատեցինք մասնակիցներից շատերի մոտ, պարզապես ապշեցուցիչ է, իսկ մրցույթին մասնակցում են նույնիսկ դպրոցականներ: Շնորհավորում եմ մասնակիցներին, որոնց, հուսով եմ, դեռ կրկին կհանդիպենք հաջորդ տարի` առաջնության ժամանակ, արդեն ավելի նոր ու հետաքրքիր գաղափարներով», – իր հերթին նշեց ԻՏՁՄ նախագահ Կարեն Վարդանյանը:

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում էր 1.340,000 դրամ, որը բաշխվեց հետևյալ կերպ. «Լավագույն խաղ»` 400,000 դրամ, «Լավագույն դիզայն»` 150,000 դրամ, «Լավագույն շարժական հավելված-խաղ»` 150,000 դրամ, «Լավագույն սցենար»` 150-ական դրամ, այցելուների համակրանք` 100,000 դրամ և  ժյուրիի խրախուսական մրցանակներ` 45-ական դրամ:

Մրցույթի ժյուրին կազմված էր ոլորտի փորձագետներից, որոնց թվում էին ներկայացուցիչներ P-Art ընկերությունից, Sourcio ընկերությունից, Teoken ընկերությունից, Tx Systems ընկերությունից, Triada ընկերությունից, Robert Saakyants Production ընկերությունից, Microsoft ընկերությունից, Արդիական տեխնոլոգիաների մասնագետների ասոցիացիայից (ԱԿՆԱՐԿ), National Professional Cybersport League-ից (NPCL), ինչպես նաև ներկայացուցիչներ ԻՏՁՄ-ից և Orange-ից:

Հայաստանում 5 հազար ընկերություն ունի էլեկտրոնային ստորագրություն
Ներկայումս Հայաստանում 5 հազարից ավելի ընկերություններ օգտվում են էլեկտրոնային ստորագրությունից: Այսօր` հունիսի 17-ին, նման տվյալներ հրապարակվեց ՀՀ կառավարության նիստի շրջանակներում: Նշենք, որ Հայաստանում մեկ Էլ. ստորագրության արժեքը կազմում է 15 000 ՀՀ դրամ և այն «տրամադրում է» միայն Էլեկտրոնային ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը (ԷԿԵՆԳ ԲԲԸ): Վերջինս, ինչպես պարզ դարձավ կառավարության նիստի ժամանակ, ունի ֆինանսական խնդիրներ, ինչի կապակցությամբ այսօրվա իր նիստում ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց 25 մլն դրամով մեծացնել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը` այս կառույցի կանոնադրական խնդիրները լուծելու նպատակով։ Ակնկալվում է, որ հաջորդ տարվանից ՓԲԸ-ն իր ծախսը կհոգա էլեկտրոնային ստորագրության վաճառքից ստացած շահույթով։

Նշենք, որ Էլեկտրոնային ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը (ԷԿԵՆԳ ԲԲԸ) հիմնադրվել է 2009 թվականին` ՀՀ Կառավարության կողմից: Համաձայն ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի (հաստատված ՀՀ կառավարության կողմից), ԷԿԵՆԳ-ը պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության նախագծերի իրականացման համար: ԷԿԵՆԳ-ը հանդիսանում է միակ լիազորված ընկերությունը Հայաստանում, որը տրամադրում է թվային ստորագրություններ` իրավաբանական և ֆիզիկական անձանց: Ընկերության կարևորագույն նախագծերից մեկը էլեկտրոնային նույնականացման քարտերի և կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրումն է, որի նպատակն է ապահովել քաղաքացիներին նույնականացումը և ինքնությունը հաստատող միջոցներով:

Էլեկտրոնային ստորագրությունը էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն է, որը կցված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար:

Մեկդարյա պատմություն. IBM-ը 100 տարեկան է
Երբ ասում ենք IBM (International Business Machines), ապա առաջին պատկերացումները, որոնք գալիս են, դրանք համակարգիչներն են: Սակայն իրականում այս ընկերությունն իր գործունեությունը մեկնարկել է ժամացույցների արտադրությամբ, հետագայում անցում է կատարել անհատական համակարգիչների արտադրությանն, իսկ  վերջին տարիների ընթացքում էլ աստիանաբար «հրաժարվել է» համակարգիչներից` իր համար առաջնային թիրախ ընտրելով ծրագրային պաահովումն ու ՏՏ ծառայությունները: Այսօր IBM-ը, երբ արդեն 100 տարեկան է ու չնայած իր «պատկառելի» տարիքին` դեռևս ասելիք ունի, իր օրինակով պարզ ու հասկանալի ձևով  ցույց է տալիս, թե ինչպես կարելի է արագ զարգանալ ու փոփոխվել ժամանակի պահանջների համընթաց և մնալ ոլորտում առաջատար ու մրցունակ: Եվ այսպես, պարզենք, թե ինչպես սկսվեց IBM-ի հաջողակ բիզնես ուղին:

Հեռավոր 1911 թվականին չորս ամերիկյան ընկերություններ, որոնք զբաղվում էին հաշվողական մեքենաների, գործարանային կշեռքների և ժամացույցների արտադրությամբ, որոշեցին միավորվել և ձևավորել նոր ընկերություն` International Business Machines անվամբ: Նորաստեղծ այս ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում հայտնի դարձավ իր հաշվողական մեքենաների և տեխնիկայի արտադրությամբ: Իր հայտնիության ամենաբարձր մակարդակին IBM-ը հասավ նախորդ դարի 60-70-ական թվականներին, երբ ստեղծեց և շուկային ներկայացրեց այնպիսի նորույթներ, ինչպիսիք էին, օրինակ, կոշտ սկավառակները, այսպես կոչված «ֆլոպիները»,  վարկային քարտերի մագնիսական շերտերը, շտրիխ-կոդերը: Այնուհետև IBM-ի համար եկավ «համակարգչային» ժամանակաշրջանը, երբ ընկերությունը սկսեց համակարգիչներ մատակարարել խոշոր ընկերություններին ու պետական կառույցներին:  Այս համակարգիչներն առաջին «սուպերհամակարգիչներն» էին, որոնք ունեին իրենց սեփական օպերացիոն համակարգը և իրենց մեծ չափերի պատճառով զբաղեցնում էին մեկ մեծ սենյակ: Այստեղ հարկ է նշել, որ հենց այս «հսկա» համակարգիչների մատակարարման պայմանագրերն էին, որ հսկայական շահույթ ապահովեցին ընկերությանը:

Իր գործունեության ընթացքում ամենամեծ դժվարությունները, որոնց հանդիպել է IBM-ը, կապված են անհատական համակարգիչների պատմության մեկնարկի հետ: Երբ ի հայտ եկան առաջին անհատական համակարգիչները, IBM-ը հասկացավ` անհրաժեշտ է փոխել ռազմավարությունը` թիրախ ընտրելով հենց անհատական համակարգիչները: Արդյունքում, IBM-ի արտադրության առաջին անհատական համակարգիչը «ծնվեց» 1981 թվականին: Այն ուներ միկրոպրոցեսոր` Intel ընկերության արտադրության, MS-DOS օպերացիոն համակարգ` Microsoft-ի արտադրության: Ճիշտ ժամանակին այս ճիշտ որոշման ընդունումը, կարելի է ասել, որոշիչ դեր ունեցավ IBM-ի հաջող բիզնես-ապագայի ձևավորման հարցում:

2004 թվականին անհատական համակարգիչների ժամանակաշրջանը համարելով ավարտված` IBM-ը դադարեցրեց անհատական համակարգիչների արտադրությունը և իր բիզնեսի այս մասը փոխանցեց չինական  Lenovo ընկերությանը: Ինչպես պարզաբանում են ընկերության ներկայացուցիչները` IBM-ը հրաժարվել է համակարգիչների արտադրությունից, քանի որ այս ոլորտում որևէ նոր բան ստեղծելն արդեն անհնար էր: «Ոչ` տեխնիկական արտադրանքին, այո` տեխնիկական լուծումներին», – այսպիսին է ներկայումս IBM-ի կարգախոսը:

Այսօր արդեն տոնելով իր գործունեության 100-ամյակը` IBM-ը բացել է յուրահատուկ թանգարան, որտեղ ներկայացված են ընկերության ողջ գործունեության ընթացքում ստեղծված արտադրանքները, այդ թվում և ընկերությանը մեծ ճանաչում բերած առաջին անհատական համակարգիչները:

P.S. Սպասենք նոր լուծումներին ու առաջարկներին` IBM-ից, որոնք, անշուշտ, կձևավորվեն շուկայի նոր պահանջներին համապատասխան:

WiFi ինտերնետ` հանրային ավտոբուսներում
Այսօրվանից Երևանի քաղաքային տրանսպորտի հինգ ավտոբուսների ուղևորները կկարողանան անվճար օգտվել Wi-Fi ինտերնետ`  Երևանի քաղաքապետարանի և Orange-ի այսօր մեկնարկած պիլոտային նախագծի շրջանակներում: Հիմնականում ուսանողների երթևեկը ապահովող հինգ  երթուղիները  (16, 15, 22, 3 և 28) սպասարկող ավտուբուսներում տեղադրվել են Orange MyFi 3G/Wi-Fi մոդեմներ, որոնք ստեղծում են շարժական Wi-Fi տարածք և հնարավորություն են տալիս միաժամանակ ցանցին միացնել հինգ սարք` սմարթֆոն, նեթբուք, պլանշետ և այլն:

«Սա կարևոր նախագիծ է մեզ համար, մի կողմից` որովհետև թույլ կտա փորձել մեր շարժական MyFi ծառայությունը և դրա հնարավորություններն ամբողջ քաղաքի տարածքում, մյուս կողմից` քանի որ շատ ավելի հասանելի է դարձնում մեր ծառայությունները: Հուսով եմ, որ Երևանի բնակիչներին դուր կգա այս հնարավորությունը և նրանք կօգտվեն ավտոբուսում անցկացրած ժամանակից` այն ավելի բովանդակալից դարձնելու համար: Պիլոտային նախագծի հաջողության դեպքում մենք միտք ունենք ավելացնել Wi-Fi-ով ապահովված ավտոբուսների քանակը: », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Hi-Line “Մեգա ամառ” ակցիա` Հայաստանի մարզերում
“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Հայաստանի մարզերում Hi-Line “Մեգա ամառ” ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերի բնակիչները, բացի Երևանից, միանալով  Hi-Line “Մեգա+” ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին, կստանան հնարավորություն առաջին երեք ամիսներն օգտվել ծառայությունից անվճար: Առաջարկն ուժի մեջ է մինչև 2011թ-ի հուլիսի 15-ը:

Հիշեցնենք, որ “Մեգա+256”, “Մեգա+512” և “Մեգա+1024” սակագնային փաթեթներում գիշերային ժամերին սկսած 01:00-ից մինչև 09:00 կրկնակի անգամ ավելանում է` ինչպես ելքային, այնպես էլ մուտքային ինտերնետ-տրաֆիկի արագությունը: “Մեգա+2048” ՍՓ-ում մուտքային կապուղու թողունակաությունը կավելանա մինչև 3 Մբ/վ, իսկ ելքային կապուղունը կկազմի 896 Կբ/վ:

Ակցիայի շրջանակներում Hi-Line “Մեգա+” ծառայությանը միանալու պայմանգիր կնքելուց  բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը:  Առաջին երեք ամիսների ընթացքում բաժանորդը չի կարող փոխել ծառայության սակագնային փաթեթը, իսկ հաջորդող 9 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող “Մեգա+” սակագնային փաթեթ:

Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է “Մեգա+” սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը:

«ԱրմենՏել»-ը հայտարարում է 3G ցանցի ընդլայնման մասին
“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Հայաստանի 3G ցանցի ընդլայնման մասին: 2011թ-ի հունիս ամսվա դրությամբ երրորդ սերնդի ցանցը գործարկվել է Վայք, Դիլիջան, Իջևան, Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Արամուսում, Բալահովիտում, Գառնիում, Ձորաղբյուրում և Նոր Հաճնում: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից` ծածկույթի գոտու ընդլայնմանը զուգահեռ 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել Երևան, Գյումրի և Կապան քաղաքներում, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել է այդ քաղաքներում գործող երրորդ սերնդի ցանցի հզորությունը: Բացի այդ “ԱրմենՏել” ընկերությունը մոտակա մեկ ամսվա ընթացքում 3G ցանցը կգործարկի Ագարակում, Աշոցքում, Բերդում, Եղեգնաձորում, Քաջարանում, Մարալիկում, Մեղրիում, Նոեմբերյանում, Սիսիանում, Սանահինում, Ստեփանավանում, Թալինում, Տաշիրում և Ճամբարակում:

«ԱրմենՏել-ն ուրախ է հերթական անգամ հայտարարել ՀՀ մարզերում 3G ցանցի ինչպես աշխարահագրության, այպես էլ հզորության ընդլայնման մասին:  Երրորդ սերնդի ցանցում կատարված զգալի ներդրումների շնորհիվ, միասնական օպերատոր “ԱրմենՏել” ընկերությունն ապահովում է որակյալ բջջային կապ, գերարագ ինտերնետ և այլ ժամանակակից ծառայություններ Հայաստանի բոլոր մարզերի բնակիչների համար”, – այս կապակցությամբ նշել է  “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ “ԱրմենՏել” ընկերությունն առաջին օպերատորն է, որ Հայաստանում գործարկեց երրորդ սերնդի բջջային ցանցը. 2008թ-ի հունիս ամսին` փորձնական, իսկ 2008թ-ի սեպտեմբերին` կոմերցիոն շահագործման:

Աքսեսուարների նոր հավաքածու` Orange-ում
Orange Care-ի շրջանակներում Orange-ը հարստացրել է հեռախոսների և նոթբուքների համար նախատեսված աքսեսուարների հավաքածուն: Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ` այսուհետ Orange-ի 78 խանութներում կարելի է ձեռք բերել ոչ միայն հեռահաղորդակցության ծառայություններ, հեռախոսներ և նոթբուքներ, այլ նաև աքսեսուարների ամբողջական շարք` հեռախոսների և նոթբուքների պայուսակներ ու պատյաններ, լիցքավորման լարեր, Bluetooth սարքեր ու տվյալների պահպանման քարտեր, ուժեղացուցիչներ և ականջակալեր, մկնիկներ, վեբկամներ, ինչպես նաև հատուկ աքսեսուարներ հեռախոսները մեքենայում կամ ջրում օգտագործելու համար:

«Orange Care ծառայության շրջանակում մենք բացի ընդունված մեկ տարվա երաշխիքից արդեն իսկ առաջարկում ենք հավելյալ ծառայություններ, ինչպես սմարթֆոնների օգտագործման փոքրիկ դասընթացներ, հեռախոսից հեռախոս ինֆորմացիայի փոխանցում և այլն: Մենք ցանկանում ենք, որ մեր բաժանորդը Orange-ի խանութում գտնի այն ամենը, ինչ անհրաժեշտ է իր հեռախոսի կամ նոթբուքի հարմարավետ օգտագործման համար: Այդ պատճառով Orange Care ծառայությանն ավելացնում ենք նոր ուղղություն` աքսեսուարները: Նոր ամառային հավաքածուն հատկապես հետաքրքիր է իր նորաոճ մոդելներով ու հնարամիտ լուծումներով և էականորեն կփոխի հարմարավետության մասին պատկերացումները»,  – ներկայացնելով աքսեսուարների նոր հավաքածում նշել է Orange-ի վաճառքների գծով տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

Orange աքսեսուարների նոր հավաքածուի մեջ ներառված են cellular line, case-mate, GOLLA, TREXTA և այլ հայտնի ապրանքանիշերի աքսեսուարներ Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆինլանդիայից և այլ երկրներից:

WCG Հայաստան 2011. Հայաստանի Կիբեռխաղերի 5-րդ բաց առաջնություն
Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան և «ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline)  հայտարարում են Հայաստանի Կիբեռխաղերի 5-րդ բաց առաջնության մեկնարկի մասին: Նշենք, որ այս առաջնությունը միաժամանակ հանդիսանում է միջազգային WCG(WorldCyberGames) համակարգչային և վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի Հայաստանյան նախընտրական փուլ:

Միջազգային  համակարգչային խաղեր մրցույթն իր պատմությունը սկսել է 2000թ-ին:

Համաձայն առաջնության կանոնների` միջազգային առաջնության մասնակցության հայտ ներկայացրած յուրաքանչյուր երկիր անց է կացնում նախընտրական փուլ: Հայաստանյան նախընտրական փուլը կկայանա 2011թ-ի հունիսի 22-26 «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում:

Այս տարի պաշտոնական մարզաձևեր են ընտրված FIFA 2011 և StarCraft 2, իսկ ոչ պաշտոնական` Counter-Strike 1.6 և WarCraft 3 Dota: Պաշտոնական մարզաձևերում հաղթողներն այս տարի հնարավորություն կունենան մասնակցելու WCG Գլխավոր եզրափակչին, որը տեղի կունենա  2011թ-ի դեկտեմբերի 8-ից 11-ը Կորեաի Բուսան քաղաքում:

Հայաստանյան առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 3.600.000 դրամ և կբաշխվի բոլոր չորս մարզաձևերում առաջին երեք տեղերը գրաված մասնակիցների միջև: «ԱրմենՏել»  ընկերությունը նաև կապահովի WCG Հայաստան 2011 խաղերի օնլայն ինտերնետ հեռարձակումը:

Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի կազմակերպչական խումբը տեղեկացնում է, որ այս տարի միջոցառումներն ավելի մասշտաբային են, բացի հիմնական խաղերից կազմակերպված են նաև հարակից մրցույթներ. «Սիրողական նկարիչ», «Սիրողական լուսանկարիչ»,«Թաչ-թայփինգ (միայն կանանց և աղջիների համար)»:

Հայաստանյան մրցույթի մասնակիցների գրանցումը կատարվում է առցանց` մրցումների պաշտոնական www.wcg.am կայքում, որտեղ նաև տեղադրված է մանրամասն տեղեկատվություն մրցումների և մրցույթի մասին:

Համաշխարհային առաջնության հովանավորն է «Սամսունգ» ընկերությունը, ազգային առաջնության գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը: Համակարգչային աջակցությունը «Ֆայն» ընկերության, իսկ ինֆորմացիոն հովանավորներն են RadioVan-ը և Russkoe Radio-ն:

«ԱրմենՏել»-ը մեկնարկում է Android ՕՀ-ով գործող նոր բրենդավորված սմարթֆոնների վաճառքը
“ԱրմենՏել”  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline Blade բրենդավորված սենսորային սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին: Սմարթֆոնի արժեքն է 94000դրամ, այն կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Նշենք, որ Beeline Blade սմարթֆոնն աշխատում է Android օպերացիոն համակարգի 2.2 տարբերակի հիման վրա: Հեռախոսը գործարկվել է 2010թ-ին: Այն հագեցված է 3.2-միգապիկսել տեսախցիկով` տեսանկարահանման հնարավորությամբ: Հեռախոսասարքն աշխատում է  GSM,  3G և HSDPA ցանցերում, չափերն են` 116×56.5×11.8մմ, քաշը` 130գր.: Սմարթֆոնի Էկրանի չափը 3,5 դյույմ է AMOLED տեխնոլոգիայի հիման վրա` 480×800պիկսել: Կապի հնարավորության համակարգերն են` WAP, GPRS, EDGE, WiFi, Bluetooth, 3G, GPS: Հեռախոսը նաև հնարվորություն ունի ձևափոխել 3G-ինտերնետ ազդանշանը WiFi ազդանշանի, որից կարող են օգտվել այլ սարքեր: Հեռախոսի հիշողությունն է 150Մբ, որը հնարավոր է Micro-SD հիշողության քարտերի միջոցով ավելացնել  մինչև 32ԳԲ: Սմարթֆոնն ունի mp3-նվագարկիչ և FM ռադիո: Beeline Blade սմարթֆոնի երաշխիքային ժամկետն է 1 տարի:

«ԱրմենՏել-ը շարունակում է ընդլայնել բրենդավորված հեռախոսների տեսականին` նոր արդիական և բազմաֆունկցիոնալ սմարթֆոնով: Համոզված եմ, որ նոր բջջային հեռախոսն, իր մատչելիության և հնարավորությունների շնորհիվ հայաստանյան շուկայում մեծ ճանաչում կունենա: Մեր բաժանորդներն օգտագործելով նոր հեռախոսը կարող են լիովին վայելել կապի միասնական օպերատորի ծառայությունների որակը և զանզանությունը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: