HTC Desire Z և HTC Gratia սմարթֆոները`ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նաև HTC Desire Z և HTC Gratia սմարթֆոնները: Ընկերության տարածած հայտարարության համաձայն, HTC Desire Z-ն արժե 285000, իսկ HTC Gratia-ն` 195000 դրամ, ընդ որում ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Յունիբանկի համագործակցության շրջանակներում այս մոդելները ևս կարելի է ձեռք բերել ապառիկ: Ավելին, ձեռք բերելով նշված հեռախոսները ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում` կարելի է մասնակցել Սմարթ բոնուս ծրագրին և ստանալ բոնուսային խոսելաժամանակ:
Popularity: 5% [?]










