HTC Tattoo Android սմարթֆոնը Orange-ից 149 000 ՀՀԴ-ով

Այսօրվանից Orange-ի հեռախոսներ բաժնում հայտվեց մի նոր բրենդ`  HTC, որը ներկայացնում է իր Tattoo սմարթֆոնը Google-ի Android Օպերացիոն Համակարգով (ՕՀ):

Չնայած նախկինում տարածված հաղորդագրությանը, թե Վիվասել-ՄՏՍ-ն է լինելու Հայաստանում HTC բջջային հեռախոսներ վաճառող առաջին օպերատորը, Orange` ինչպես պարզվում է, գործեց ավելի օպերատիվ:

«iPhone-ից հետո սա երկրորդ սմարթֆոնն է, որ մենք ներկայացնում ենք Հայաստանում: Մեզ համար սա հրաշալի իրադարձություն է, քանի որ մեր բաժանորդներն այժմ շատ ավելի մեծ ընտրություն ունեն: Ի վերջո, Android-ն առաջին անգամ է Հայաստանում»,– ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ինչպես հաղորդում է Tert.am-ը, շուտով վաճառքում կլինի նաև HTC-ի նորագույն` HTC Desire, մոդելը:

HTC Tattoo-ն  կարող էք գնել Orange-ի 12 սպասարկման կետերից 149 000 ՀՀԴ-ով, իսկ նրա հիմնական բնութագրիչներն են.

  • պրոցեսոր` 528 MHz, Qualcomm® MSM7225™
  • օպերացիոն համակարգ` Android 1.6 (Donut)
  • ընդհանուր չափեր` 106×55.2×14 մմ
  • մինչև 7.2 մբ/վ բեռնելու արագություն
  • Bluetooth® 2.0
  • Wi-Fi® IEEE 802.11 b/g
  • քաշը – 113 գրամ
  • 3.2 ՄՊ տեսախցիկ
  • MP4 վիդեո
  • MP3 նվագարկիչ
  • FM ռադիո
  • 2.8” TFT էկրան
  • էկրանի կետերի քանակը` 240 x 320
  • 3G+, EDGE
  • Wi-Fi, Bluetooth
  • GPS ներքին ալեհավաք
  • G-sensor
  • օգտագործման ժամանակը` 342 րոպե
  • սպասման ժամանակը` 520 ժամ
  • 512 ՄԲ ներքին հիշողություն + 2 ԳԲ հիշողությամբ քարտ

Նշենք, որ Tattoo-ն դասվում է HTC-ի միջին դասի հեռախոսների թվին, և իր գնային և որակային ցուցանիշներով չի համարվում մրցակից iPhone-ին:

HTC-ի գլխավոր կայքում, որպես վաճառքի գրասենյակ Հայաստանում նշված է Unicomp-ը, որտեղ իհարկե աբսուրդային գներ են դրված:

Popularity: 5% [?]

"Բանալի" բառեր: , , ,