iPhone 4-ը` ներսից և դրսից
Apple-ը գիտակցում է, որ անհնար է ստեղծել այնպիսի հեռախոս, որը կգոհացնի բոլորին: Այնուամենայնիվ, ընկերությունը միշտ փորձում է ներկայանալ այնպիսի արտադրանքով, որի հանդեպ անտարբեր լինելն ուղղակի անհնար է: Այսպիսի յուրահատուկ արտադրանք է iPhone 4-ը, որը մասին անընդմեջ խոսվում է` վերջինիս պաշտոնական ներկայացման պահից ի վեր: Ընդամենը մի քանի ամիս է, ինչ այս հեռախոսը հայտնվել է շուկայում, սակայն արդեն հազարավոր մարդիկ հասցրել են ուղղակիորեն սիրել կամ ատել այն: iPhone 4-ը Apple-ի այն արտադրանք է, որի ստեղծման շուրջ ընկերությունն աշխատել է շատ երկար: iPhone-ների 4-րդ սերունդն առանձնանում է իր նոր տեսքով և նոր տրամադրությամբ: Ընդհանուր առմամբ, նոր iOS 4 օպերացիոն համակարգով iPhone 4-ի գլխավոր առանձնահատկություններն են` նոր դիզայն, բարձր որակի «ռետինե» էկրան, նոր 5Mp-ոց տեսախցիկ և ևս մեկ տեսախցիկ` դիմային մասում` վիդեո զանգերի համար, նոր պրոցեսոր: Այս առանձնահատկություններն, իհարկե, տպավորիչ են, սակայն առավել խորը հայացքը չէր խանգարի էլ ավելի լավ ճանաչել iPhone 4-ը և ընդունել վերջինիս որպես Apple-ի նոր և համարձակ մի մեծ քայլ հեռախոսների արտադրության ոլորտում:

Եվ այսպես, iPhone 4-ը ներսից և դրսից.
Հիմնական առանձնահատկությունները.
- GSM և 3G` 7.2 Մբիթ / վրկ HSDPA և 5,76 Մբիթ / վրկ HSUPA
- 3.5″ 16M-գույն LED-backlit TFT սենսորային «ռետինե» էկրան` 640 x 960 px
- Apple A4 պրոցեսոր, հիշողությունը 16 Գբ/32 Գբ
- RAM 512 մբ
- 5 մեգապիքսել, գունավոր տեսախցիկ – ավտոֆոկուս և LED լուսարձակում
- 720p վիդեո ձայնագրում` 30 կադր/վ
- Wi-Fi 802.11b/g/n
- Bluetooth
- Հարուստ app-ցանց
- Ապակե կառուցվածք
- GPS և A-GPS միացում, թվային կողմնացույց
- Խոսելաժամանակը մինչև 7 ժամ և ինտերնետի օգտագործում 3G-ով մինչև 6 ժամ, մինչև 10 ժամ վիդեո, 40 ժամ աուդիո
Հիմնական թերությունները.
- Նախատեսված է միայն MicroSIM քարտների համար
- FaceTime տեսազանգերն առկա են միայն Wi-Fi միացման դեպքում
- Չունի FM ռադիո
- Չունի microSD քարտի տեղադրման հնարավորություն
- Չափազանց մեծ է կախվածությունը iTunes-ից` մուլտիմեդիա բեռնելու համար
- Ունի բարձրախոսի ոչ այնքան բարձր ցուցանիշներ

Ընդհանուր առմամբ, iPhone 4-ի հիմնական թերությունները սերնդի սերունդ փոխանցված «բացթողումներ» են, որոնք, սակայն, աստիճանաբար նվազում են` յուրաքանչյուր նոր սերնդի հեռախոսի ներկայացմանը զուգընթաց: Հատկանաշական է, որ iPhone 4-ի թերությունների շուրջ խոսակցություններն առավել սրվեցին, երբ սպառողները սկսեցին բողոքել կապի հետ կապված խնդիրներից: Apple-ն անգամ հրավիրեց iPhone 4-ի խնդիրներին նվիրված արտահերթ ասուլիս` առաջարկելով կապի հնարավոր խզումներից խուսափելու նպատակով iPhone 4-ն օգտագործել պատյանով և խուսափել հեռախոսի անտեննայի հետ ձեռքի անմիջական շփումից: «Մենք կատարյալ չենք, և հեռախոսներն էլ նույնպես կատարյալ չեն», – այսպիսին էր ասուլիսի շրջանակներում Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսի հակիրճ բացատրությունը:
360° պտույտ iPhone 4-ի շուրջ
Այժմ տեսնենք, թե ինչպիսին է iPhone 4-ն` իր ամբողջական տեսքով: Այսպես, նոր iPhone-ն իր հետ ունի սովորական սահմանված պարագաներ ` լիցքավորիչը, USB լար և ականջակալներ:

Apple-յան iPhone-ի երեք սերունդ անց և հետագայում նաև iPad-ից հետո, iPhone-ի 4-րդ սերունդը վերջապես ներկայանում է տարբերվող` առավել լավ տեսքով: 115.2 x 58.6 x 9.3 մմ չափերով iPhone 4-ը առանձնանում է իր բարակությամբ և 137 գրամ քաշով: iPhone-ի 4-ի մետաղյա շրջանակ բաղկացած է երկու առանձին մասերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սեփական անհատական ալեհավաքը: iPhone-ի 4-ի շրջանակի վերևի և ներքևի հատվածներն ամբողջությամբ չժանգոտող պողպատից են, իսկ դիմային և հակառակ հատվածները պատված են ապակով: Ինչ վերաբերում է հեռախոսի հարմարավետությանն, ապա, անխոս, նախորդ սերունդների համեմատությամբ iPhone 4-ն առավել հարմար է ձեռքում պահել, սակայն այս առումով այն կատարյալ չէ:
Ընդհանուր առմամբ, iPhone-ի չորրորդ սերունդը տարբերվում է իր տեսքով և նորովի ներկայացված տրամադրությամբ, սակայն, այնուամենայնիվ, Apple-ը գերադասել է չդիմել համարձակ քայլի` պահպանելով iPhone-ի նախորդ երեք սերունդների շունչը նաև չորրորդ սերնդի iPhone-ներում: Այն, որ iPhone 4-ը բացել է նոր էջ iPhone-ների պատմության մեջ, դա անվիճելի է: Իսկ այն, որ վերջինս ներկայանում է իր նախորդների առավել թարմացված տարբերակով, փաստ է: iPhone 4-ը ոչ այնքան առաջադիմական, որքան լավ վերմամշակված դիզայնով հեռախոս է: Եթե տեղադրենք 3GS և iPhone 4 հեռախոսները կողք կողքի, ապա վերջիններիս տարբերություններն առաջին հայացքից այնքան էլ իրենց զգացնել չեն տա: Սակայն խորաթափանց հայացքն ու հեռախոսնների գործառույթնեի մանրամասն ուսումնասիրությունը կապացուցեն, որ iPhone 4-ն այսօր չունի իրեն հավասարը:

IPhone 4-ի «ռետինե» էկրանը մինչ այս բջջային հեռախոսների մոտ հանդիպած ամենաբարձր որակի էկրանն է, որին «ռետինե» անվանումը տրվել է ուղղակի մարքեթինգային ռազմավարության շրջանակներում` iPhone 4-ին տարբերակիչ հատկություն տալու նպատակով: iPhone 4-ի էկրանն ունի այն նույն չափն, ինչ որ իր նախորդ iPhone-ները (3.5 դյույմ), սակայն որակապես 4 անգամ գերազանցում է իր նախորդներին: 320 x 480px –ի փոխարեն iPhone 4-նառանձնանում է իր 640 x 960 px էկրանով: Ավելացված խտությունը հնարավորություն է տալիս ունենալ նկարների առավել պարզ և որակյալ արտացոլում: Նոր iPhone-ի LCD էկրան ունի նաև LED լուսավորում, որի շնորհիվ գունային հարաբերակցությունն առավել արդյունավետ է: 164-գունային հնարավորությամբ iPhone 4-ն ապահովում է պատկերների բարձր որակ: Եթե համեմատենք հին և նոր iPhone-ներն, ապա iPhone 4-ն անմիջապես առանձնանում է display-ի վառ գույներով (iPhone 4-ը ներկայանում է մոխրագույնի երանգներով):

Apple-ի նոր iOS 4 օպերացիոն համակարգը տեխնիկապես հնարավոր է տեղեդրել նաև iPhone-ի ցանկացած սերնդի հեռախոսներում, սակայն այս դեպքում ուղղակիորեն հասանելի չեն լինում որոշ ֆունկցիաներ և նորություններ, որոնք, անշուշտ, իրենց ամբողջ հմայքով ներկայանում են IPhone 4 հեռախոսներում: Եվ այսպես, iOS 4 օպերացիոն համակարգի աշխատանքային միջավայրի հիմնական փոփոխությունները` նոր Homescreen wallpaper-ներ, App-ների խմբավորվում նաև թղթապանակներով, Multitasking (արագ միացում app-ներին), ուղիղ անցում Google /Wikipedia, Video զանգ (միայն iPhone 4-ում եւ միայն Wi-Fi-ով): iOS 4-ն առաջարկում է նաև ստեղնաշարի միջոցով տեքստի հավաքման տարբերակներ (QWERTY, QWERTZ, AZERTY) և ուղղագրության ստուգում (Spell checker), ինչպես նաև SMS search, SMS character counter և այլ SMS ծառայություններ: Ինչ վերաբերում է iPod player-ին, ապա այն հնարավորություն է տալիս ստեղծել, խմբագրել և ջնջել ստեղծված playlist-երը: Այժմ այն փոփոխությունների և ծառայությունների մասին, որոնք ցանկալի կլիներին, սակայն չներկայացվեցին iOS 4-ում: Մասնավորապես, ոչ մի նոր ringtone-ներ կամ SMS tone-ներ, չի առաջարկվում Wi-Fi, Bluetooth կամ 3G արագ միացում, չկա SMS/MMS առաքման ծանուցումներ և այլ միգուցե աննշան, բայց է այնպես ցանկալի ծառայություններ:

Ստորև ներկայացված վիդեոն պարզագույն կերպով ներկայացնում է, թե ինչպես է կառավարվում app-ների աշխատանքը iOS 4-ում:
Այսպիսով, iPhone 4-ն, իրոք, տպավորիչ է: Այն կատարյալ սմարթֆոն չէ, սակայն, անկասկած, այն կատարյալ արտադրանք է, որը ներկայացնում է միշտ նորարական որոնումների մեջ գտնվող Apple ընկերությունը: Իսկ այն, որ ընդամենը մի քանի օր շուկայում հայտնված iPhone 4 սմարթֆոնը վաճառվել էր աննախադեպ ռեկորդային արագությամբ, ոչ թե պատահականություն է, այլ նոր արտադրանքի հաջող մեկնարկի տրամաբանական շարունակություն: Այսօր Apple-ն իր վաճառքից գոյացած շահույթով աշխարհում առաջատարն է համարվում բջջային հեռախոսներ արտադրող այլ ընկերությունների շարքում:
Popularity: 62% [?]












