Orange-ը և RIM-ը կներկայացնեն BlackBerry® ծառայությունը Հայաստանում
Այսօր` հուլիսի 14-ին, Օրանժ Արմենիա և Research In Motion (RIM) ընկերությունները հայտարարել են, որ այս ամառվա ընթացքում Հայաստանում կներկայացնեն BlackBerry® ծառայությունը: BlackBerry® լուծումը սմարթֆոնների, ծրագրային ապահովումների և ծառայությունների համատեղում է, որը հնարավորություն է ընձեռում հեշտությամբ օգտվել էլ. փոստից, հեռախոսից, օրացույցից, վեբից, մուլտիմեդիայից և բիզնեսում ու առօրյա կյանքում անհրաժեշտ այլ ծրագրերից: BlackBerry® ծառայության մեկնարկով Orange-ի հաճախորդները կարող են վայելել ազատությունը և աշխատանքի արդյունավետւթյունը BlackBerry® սմարթֆոնների օգնությամբ և կապի մեջ լինել և մշտապես մուտք ունենալ դեպի տեղեկատվություն` նույնիսկ լինելով շարժման մեջ:
Օրանժ Արմենիա ընկերության հայտարարության համաձայն` ընկերության հաճախորդներին առաջարկվող BlackBerry® ծառայությունը ազատության և արդյունավետության նոր հնարավորություններ է տալիս ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքում: Ներկայումս ընկերության նպատակն է հաճախորդներին առաջարկել սմարթֆոնների իրական ընտրություն, որոնք կհամապատասխանեն ցանկացած կենսակերպի:
Մեկնարկին Orange-ն իր հաճախորդներին կառաջարկի BlackBerry® Bold™ 9700 սմարթֆոնը: BlackBerry® Bold 9700 սմարթֆոնը դրսևորում է գերազանց աշխատանք, ֆունկցիոնալություն և հնարավորություններ, որոնք համատեղելի են 3G HSDPA ցանցերի հետ, ինչպես նաև ունի գերարդիական պրոցեսոր (624 ՄՀց), 256 ՄԲ հիշողություն, ներկառուցված GPS և Wi-Fi®, 3.2ՄՊ տեսախցիկ և բարձր հստակության շլացնող էկրան: Նորագույն ինժեներական լուծումները և պրեմիում որակը տարածվում են նաև այս սարքի արտաքին տեսքի վրա, որն առանձնանում է ինտեգրված սենսորային հարթակով, գերզգայուն, տարբերակված և հատուկ տաշվածքներով ստեղնաշարով: Մուգ քրոմային շրջանակը և կաշենման հետնամասը սմարթֆոնին հաղորդում են կոկիկ և նրբագեղ տեսք, իսկ նեղ պրոֆիլը, հարմար ծանրությունը և փափուկ կողամասերը աներևակայելի հարմարավետության զգացողություն են փոխանցում այն ափում պահելիս:
Orange-ը BlackBerry® ծառայություններ կառաջարկի կորպորատիվ հաճախորդներին, փոքր բիզնեսներին և անհատներին:
Research In Motion ընկերության մասին (RIM)
Research In Motion ընկերությունն ամբողջ աշխարհում շարժական կապի շուկայում նորարարական լուծումներ ներկայացնող առաջատար նախագծող, արտադրող և շուկայավարող ընկերություն է: Ինտերգրված համակարգային և ծրագրային ապահովումների, ծառայությունների մշակման միջոցով, որոնք համատեղելի են բազմաթիվ անլար ցանցերի հետ, RIM-ը պլատֆորմներ և լուծումներ է առաջարկում մշտապես զարգացող տեղեկատվական աղբյուրներից օգտվելու համար, ինչպիսիք են` էլեկտրոնային փոստը, հեռախոսը, կարճ հաղորդարգությունները, ինտերնետը և ինտերնետի հիման վրա գործող ծրագրերը: RIM-ի տեխնոլոգիաները նաև հնարավորություն են ընձեռում այլ նախագծողներին և արտադրողներին բարելավել իրենց ապրանքներն ու ծառայությունները անլար տեխնոլոգիաների միջոցով տվյալների փոխանցման համար: RIM-ի մրցանակակիր ապրանքներն ու ծառայությունները և ներկառուցված տեխնոլոգիաներն օգտագործվում են աշխարհի հազարավոր կազմակերպությունների կողմից և ներառում են BlackBerry® անլար պլատֆորմը, RIM Wireless Handheld™ արտադրական գիծը, ծրագրային զարգացման գործիքներ, ռադիո-մոդեմներ և ծրագրերի և սարքավորումների լիցենզավորման համաձայնագրեր:
RIM-ը հիմնվել է 1984թ. Վաթեռլոյում (Օնտարիո, Կանադա), որտեղ գտնվում է ընկերության գլխամասը: Ընկերությունը գրասենյակներ ունի Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում:
Popularity: 4% [?]










