Windows Phone 7 ՕՀ-ով սմարթֆոնները Հայաստանում կներկայացնի Orange Armenia-ն
Orange Armenia-ն պատրաստվում է Հայաստանում ներկայացնել Windows Phone 7 օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններ: Այս մասին նշել է Orange Armenia ընկերության ղեկավար Բրունո Դյութուան` պատասխանելով իր բլոգի այցելուներից մեկի հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք ընկերությունը Հայաստանում ներկայացնել Windows Phone 7 օպերացիոն համակարգով հեռախոսները:









