Ucom-ը արդեն Դավիթաշենում
Ucom-ը ընդլայնում է ցանցի աշխարհագրությունը: Հունիսի 1-ից Ucom-ը սկսել է իր ծառայությունները մատուցել ևս մեկ համայնքում: Այս անգամ երջանիկները Դավիթաշենի բնակիչներն են:
Ավելին, Ucom-ը նոր անակնկալներ է պատրաստել. սկսած հունիսի 1-ից և ամռան բոլոր ամիսների ընթացքում Կենտրոն, արդեն նաև Դավթաշեն համայնքների յուրաքանչյուր բնակիչ Ucom-ի 1 ծառայություն ակտիվացնելու դեպքում երկրորդ ծառայությունը կստանա անվճար 1 ամիս ժամկետով: Նրանք, ովքեր կբաժանորդագրվեն IP հեռուստատեսություն ծառայությանը, կարող են 1 ամիս անվճար օգտվել 1 մգբիթ արագությամբ անսահմանափակ ինտերնետի փաթեթից: Ակտիվացնելով Ucom ընկերության ինտերնետային ծառայությունը` բաժանորդները կարող են 1 ամիս անվճար դիտել IP հեռուստատեսության բոլոր հայկական և արտասահմանյան ալիքները:
Դավիթաշենի սպասարկման կենտրոնի բացման ժամանակ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշեց. ”Մեր առաջարկած պայմանները բավական լավն են այսօր շուկայում առկա պայմաններից։ Շուտով հեռախոսակապի ծառայությունների մուտքի հետ նոր փոփոխություններ կլինեն և կառաջարկենք ավելի հետաքրքիր փաթեթներ:”։
Ընկերության լայնաշերտ ինտերնետը, ինչպես նաև IPTV ծառայությունները հասանելի միայն Կենտրոն, և այժմ նաև Դավիթաշեն համայնքներում, սակայն Ucom-ը խոստանում է այս տարվա սեպտեմբերից հասանելի լինել նաև Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում, իսկ մինչ տարեվերջ Ավանում և Նոր-Նորքում:
Մայրաքաղաքը ամբողջությամբ կծածկվի Ucom-ի օպտիկամանրաթելային մալուխային ցանցով գալիք տարվա առաջին կիսամյակում:
Հիշեցնենք, որ Ucom-ը հիմնադրվել է 2007թ. և արդեն ունի ավելի քան 2500 բաժանորդ:
Աղբյուր` Ucom
Popularity: 9% [?]










